Արարատ Միրզոյանի որոշմամբ ԱԺ աշխատակազմի պետական աշխատակիցներն ու ծառայողները պարգևատրվել են
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ ԱԺ ծառայողներն ու աշխատակիցները պարգևատրվել են։ Այս մասին որոշումը հրապարակվել է դեկտեմբերի 12-ին ԱԺ պաշտոնական կայքում։
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:
ԱԺ նախագահի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ԱԺ նախագահի հուշանվերով են պարգևատրվել ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ մի խումբ աշխատակիցներ։
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը՝ կարգադրում եմ.
1. ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով պարգևատրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ աշխատակիցներ՝ գնդապետ Սարգիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, փոխգնդապետ Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, մայոր Հարություն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, մայոր Վարդան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, մայոր Արմեն ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ, մայոր Արամ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, կապիտան Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ավագ լեյտենանտ Էդվարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ենթասպա Էդգար ԽԼՂԱԹՅԱՆԻՆ և ենթասպա Վելիխան ՉԱՐՉՅԱՆԻՆ: