08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2020

«Մենք Հանրային Ռադիոյի շենքում որևէ պատուհան չենք ջարդել». Հայկ Սարգսյանը ամնեզիա ունի

«Ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում,  ես ուզում եմ ավելի փակագծերը բացել,- լրագորղների հետ ճեպազրույցն այսպես սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ապա  մի քանի մանրամասն հայտնեց նոյեմբերի 10-ին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից,- Իմ գործընկեր Արթուր Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, և Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը,  թանկարժեք մեքենաներով,  համարները հանած՝ գիշերը […]

ՀՀ-ն պետք է ղեկավարի արցախյան պատմության, ազատամարտի հետ ամենաանմիջական կապ ունեցող պետական-քաղաքական գործիչ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ շարունակ եւ լրագրող աշխատածս տարիներին եւ պատգամավորական, ասում էի, քանի դեռ Արցախի կարգավիճակի , Արցախի ճանաչման հարցը լուծված չէ, ՀՀ-ն պետք է ղեկավարի արցախյան պատմության, ազատամարտի հետ ամենաանմիջական կապ ունեցող պետական-քաղաքական գործիչ: Իսկ 2018-ի ապրիլին արդեն ակնհայտ դարձավ եւ շատերը սկսեցին խոսել, որ ՀՀ-ում […]

ԱԺ-ում մարտնչող տգետներից ի՞նչ էիք սպասում. Աշոտյան

ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ում մարտնչող տգետներից ի՞նչ էիք սպասում։ Պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ սրանք հետեւողականորեն հրաժարվում էին ընդունել ու հասկանալ իրականությունը։ Նրանց հանցավոր կարճատեսության, մասնագիտական տհասության ու անհայրենիք մեծամտության արդյունքում տավուշյան մարտերից հետո կորցրեցինք նաեւ այդ թանկարժեք 2 ամիսը։ Թուրքիան այս տարվա ամառվանից սկսել էր ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐ-ի մատակարարումը, թուրք-ադրբեջանական […]

«Պատերազմի չորրորդ օրը` ԱԽ նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և գնահատականը` նշելով, որ 2–3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»․ Օնիկ Գասպարյան

Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ. 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց մահու կռիվ տվեց։ Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին […]

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ տեղեկացրեց, որ նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարականի դիմում չի գրել:

Վաղը կհիմնավորեն Կապան-Գորիս ճանապարհը Ադրբեջանին տալը, հետո կհիմնավորեն Մեղրիի հանձնումը

Գործարար Վահրամ Միրաքյանը գրառում է արել՝ զուգահեռներ անցկացնելով Կարսի անկման ու Շուշիի միջև։ «Մենք հիմա ավելի թույլ ենք, քան Կարսի հանձնման ժամանակ: Թվում է, թե էն ժամանակ նոր էինք մազապուրծ եղել Ցեղասպանությունից, իսկ հիմա ուժեղ, փորձված բանակ ունենք, 30 տարվա անկախություն ունենք… բայց հիմա ավելի թույլ ենք: Ինչու՞: Որովհետև ուղիղ 100 տարի առաջ թշնամուն հանձեցինք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի