ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին հատկապես, ինձ նամակներ են գրում, փողոցում են հարցնում՝ ինչու իշխանությունը տվեցիք Նիկոլին։ Ժողովուրդ ջան, Նիկոլին դուք եք տվել իշխանությունը։ Տվեցիք այն օրերին․ Երբ հրապարակում իմ ելույթի ժամանակ զգուշացնում էի, որ գալու է այս օրը, դուք սուլում էիք։ Երբ գիշերով ներխուժեցիք ԱԺ շենք […]
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայաստան» Համահայկական հիմնադրամը մեզ խաբել է, սիրելի հայրենակիցներ։ Քիչ առաջ դավաճանների խունտայի փոխդավաճաններից մեկը հայտարարեց, որ հիմնադրամի փողերի մի մասը փոխանցվել է կառավարությանը։ Համազգային դրամահավաքը կազմակերպելիս մեզ ոչ ոք չէր ասել, որ հետո այդ փողերը գնալու են լցվեն դավադիրների լափամանի մեջ։ #հողատու»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ անհետ կորածների որոնման հարցով ՊՆ-ում հանձնաժողով է ստեղծված, որը շատ սերտ աշխատում է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև՝ այսօր արդեն ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ։ «Լայնածավալ աշխատանքներ են կատարվում նաև ճշգրտման առումով։ Անհետ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, որովհետև ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ […]
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ բնակավայրերը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նշված գյուղերի ավելի քան 2000 բնակիչ գաղթական է դառնում, զրկվում հողից, տնից, հայրենիքից։ Չէ, միայն իրենք չեն հայրենազրկվում՝ մենք բոլորս։ Գիտեք՝ ինչո՞ւ։ Որովհետեւ նշված բնակավայրերը, ինչպես […]
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը, բնականաբար, դեռևս ծախսված չէ, իսկ մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, ԱԺ-կառավարույթուն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ասեմ՝ ինչ նպատակով: Այս իրավիճակում և մասնավորապես սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում: Սա ամենկարևոր հարցն է և, ըստ այդմ, առողջապահական, սոցիալական […]
Քիչ առաջ ՀՔԾ ներկայացավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իրեն կանչել են մեղադրանք առաջադրելու՝ ռազմական դրության պայմաններում հանրահավաք կազմակերպելու համար: «Նպատակը մեկն է՝ կասեցնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը: Սա հստակ քաղաքական հետապնդում է: Իշխանությունը, փոխարեն կարևոր գործերով զբաղվի՝ զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների ցուցակը հրապարակի, րոպե […]
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել։ Վերջինս Hraprak.am-ին հաստատել է այդ տեղեկությունները՝ ասելով, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրվելիք իր ասուլիսի ընթացքում։ Հիշեցնենք նաեւ, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի […]
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Հայտարարության մեջ նշված է, […]