29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2020

Ադրբեջանին անցավ Ակնան ։ Տեղացիները ոչնչացրել են նռան այգիները

Այսօր Ադրբեջանին անցավ Ակնան (Աղդամը), որից ոչ հեռու գտնվում է պատմական Տիգրանակերտի ավերակները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ստորագրված կապիտուլյացիոն ակտը սկսեց իրագործվել։ Ակնեցիները մոտ 40 հա նռան այգիներ են ոչնչացրել, որպեսզի չմնա թշնամուն։ 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ

  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.   «Խոր ցավով տեղեկացա Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան մասին, ում անունը, ինչպես իմ բազմաթիվ մարտական ընկերների անունները, անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի […]

Ի՞նչ գործ ուներ տիկին Աննան բունկեռում և ինչո՞ւ էր արգելվել արցախյան գեներալիտետի՝ պատերազմ հաղթած տղերքի մուտքը հրամանատարական կետ

ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում այնպիսի թեմաների է անդրադարձել, որի մասին տեղեկատվությունը կարող է շրջադարձային լինել Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար։ Այն առանձնահատուկ էր հատկապես 2018 թվականի հայտնի իրադարձությունների և սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի համատեքստում։ Այս բացահայտումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է շուտափույթ հեռանա, այլ […]

Եւս 23 նահատակի անուն

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 23 զինծառայողի անուն․  Ավանեսյան Սամվել Վլադիկի, ծնվ. 1994թ. Վարդանյան Կամո Բագրատի, ծնվ. 1990թ.  Պողոսյան Մխիթար Ռոմիկի, ծնվ. 1985թ.  Բադասյան Արմեն Ալեքսանդրի, ծնվ. 1989թ.  Վերդյան Արեն Լորիկի, ծնվ. 1984թ.  Մուրադյան Ժորա Արմենի, ծնվ. 2001թ.  Հովհաննիսյան Նարեկ Կարենի, ծնվ. 2001թ.  Գրիգորյան Արսեն Կարենի, ծնվ. 2001թ. […]

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՊԲ նախկին հրամանատար, ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ և շարունակել պաշտոնավարել։ Մնացածը կորոշեն քննչական խմբերի քննիչները և կտան քրեաիրավական գնահատական»:  

ԱՄԱՐԱՍԻ վանական համալիր. ներիր մեզ, որովհետև 1600 տարի դու եղել ես հայկական, բայց Նիկոլը քեզ հանձնեց թուրքին։ Այնինչ կարող էր փրկել գոնե հոկտեմբերի 19-ին

1. ԱՄԱՐԱՍԻ վանական համալիր. ներիր մեզ, որովհետև 1600 տարի դու եղել ես հայկական, բայց Նիկոլը քեզ հանձնեց թուրքին։ Այնինչ կարող էր փրկել գոնե հոկտեմբերի 19-ին։ 2. ԿԱՏԱՐՈ վանք. ներիր մեզ, որովհետև 1600 տարի դու եղել ես հայկական, իսկ Նիկոլը քեզ հանձնեց թուրքին։ Այնինչ կարող էր փրկել գոնե հոկտեմբերի 19-ին։ 3. Սուրբ Աստվածածին ՂԱԶԱՆՉԵՑՈՑ եկեղեցի. ներիր […]

Դատարանը մերժեց ազատամարտիկ Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել Սիսական կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։ «Գիտեմ բոլորս չենք վերականգնվում Գեներալ Գնդապետ Հակոբյանի բացահայտումներից, բայց տեղեկացնեմ. Երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տեւողությամբ դատական նիստ Հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Հուսով եմ պատկերացրեցիք ԱԱԾ եւ Դատախազության վճռականությունը եւ […]

«Ո՞ւմ խորհուրդները լսեց Նիկոլը, երբ մերժում էր հոկտեմբերի 20-ին Պուտինի առաջարկը. Սորոսի՞, Բոլթոնի՞ թե՞ միգուցե իր կիրթ Ալիևի». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ  անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ հոկտեմբերի 12-ին նոր տարածքային ու մարդկային կորուստներից խուսափելու համար արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ պրն աննախադեպին առաջարկել եմ՝ զանգահարել եւ խնդրել ՌԴ նախագահ Վ.Պուտինին՝ կանգնեցնելու պատերազմը։ Մինչ այդ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն է վարչապետին առաջարկել՝ ամեն ինչ անել պատերազմը դադարեցնելու համար։ Հոկտեմբերի 20-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի