Ելքը միակն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իր բոլոր նախարարներով, և սա ամենասահմանադրական, ամենաարդար ճանապարհն է, որովհետև մի վարչապետ, որը մի գիշերվա գաղտնի ստորագրությամբ հանձնել է Արցախի 10 հազար քառակուսի մետր տարածք, վաճառել է հայրենիք և հիմա ակնհայտորեն պատրաստվում է […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր պարզվեց, որ մինչեւ մեր տասնյակ հազարավոր տղաները առաջնագծում կռիվ էին տալիս, զոհվում, անդամահատվում, արյունահոսում, պատառոտվում եւ անհետ կորում, Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ավտոմեքենայով Արցախից իշխանամերձ դասալիք էր փախցնում… Պատմեք սա իրենց որդիների կորստի վշտից խենթացող մայրերին, սառնարաններում իրենց երեխաների դիերը […]
Երբ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հնչեց «սևեր-սպիտակներ» եզրույթը, ես, որպես այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն, դրա մեջ ռիսկեր տեսնելով՝ ասացի, որ այդ եզրույթը շատ վտանգավոր է, այնինչ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «դու քաղաքականությունից ոչինչ չես հասկանում», լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Նա, արհեստականորեն բաժանելով հասարակությունը, քանդեց բոլոր քաղաքական օրակարգերը, բերեց […]
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված է Սերժ Սարգսյանի 1993թ. հարցազրույցներից մեկը. Եղել են նաև այսպիսի ժամանակներ, երբ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերն ազատագրում էին Քելբաջարը՝ մարդասիրական միջանցք բացելով պարտված կողմի խաղաղ բնակչության համար, այլ ոչ թե ազատագրված հողերը հանձնում էին բարբարոս թշնամուն, որը խոշտանգում և անմարդկային կտտանքների է ենթարկում անգամ ծերերին, կանանց […]
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը մինչպատերազմյան Հայաստանը հետևողական քանդում էր, պատերազմի ընթացքում վերածում կեղծ պատրանքների։ Հետպատերազմյան Հայաստանը շարունակում է մնալ դավաճանի անկատար մնացած ծրագրերի թիրախում։ Շարունակվում է մեր պետականության հետևողական ջարդումը։ Մնացած արժանապատվությունը դեռ պիտի տրորվի։ Մեր պետականության կյանքի վերջին նշաններից ոչ թե կառչում է, այլ ճնշում դրանք։ Աշխարհի […]
Մեր պետությունը պատրաստ չէր պատերազմի, և անգամ ռազմական դրություն հայտարարելուց հետո անհրաժեշտ իրավական կարգավորումները չկատարվեցին։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Ինչ է նշանակում կոչ անել՝ մարզպետը, գյուղապետը մի 30 մարդ գտնեն ու գնան չգիտես՝ ուր: «Այս բոլոր գործողությունները, որոնք արվել են, համահունչ չեն եղել իրավիճակին, դեմ են եղել բոլոր տրամաբանական գործողություններին, որոնք պատերազմի ընթացքում պետությունները պետք է […]
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի, մնում է, որ ի՞նչ անի։ «Հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին՝ մնում ես, որ ի՞նչ անես, որ հիմա էլ Սյունի՞քը հանձնես։ Հիմա էլ սպեկուլյացիա է անում, ասում է, որ 17 քաղաքական ուժերը ռուս խաղաղապահներին դեմ են, մենք խաղաղապահներին դեմ չենք, խաղաղապահների դեմ հանդես […]
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանրահավաքի ժամանակ սենսացիոն բացահայտում արեց՝ Իջևանում փայտահատների ակցիայի ժամանակ իր՝ Իջևան մեկնելու պատճառների մասին։ Նա նշեց, որ այնտեղ եղել է արյունահեղությունը կանխելու համար։ «Նիկոլ Փաշինյանը հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով ջարդել ցուցարարներին, Փաշինյանն ասաց՝ «ես ուզում եմ տեսնել արյան գետեր»», – ասաց […]