Այսօր Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց ՝ որքանո՞վ են ճշգրիտ այն տեղեկությունները, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է կրճատի 1000 աշխատակից։ Ի պատասխան՝ Բաղրամյանը նշեց, որ նշված քանակով աշխատակից ընկերությունը պետք է կրճատի առաջիկա 10 տարում, […]
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային հատվածում վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով պսակած ՊԲ 4 զինծառայողներ՝ ներթափանցելով թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել են մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և առգրավել կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն»,- կարդում ենք ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ […]
Եթե Արցախը պարտություն կրի, պարտություն կկրի նաև Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, Եվրոպան ևս կպարտվի: Այս մասին «Nation News»-ին տված հարցազրույցում ասել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը, հայտնում է Infoteka24-ը: Նա նշել է, որ այսօր ադրբեջանա-թուրք ազգայնականները շրջում են Ֆրանսիայի փողոցներում`«մենք հայեր ենք փնտրում, մենք հայեր ենք որսում» կոչերով: Սա, նրա խոսքով, միանշանակ կապված […]
Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք:
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն կենսաբանական գիտությունների թեկնածու, հնէաբուսաբան Իվան Գաբրիելյանը, ԵՊՀ օրգ.քիմիայի ամբիոնի ուս. լաբորատորիայի վարիչ Միրաքյան Նաղաշը և տեխնիկական գիտությունների թեկնածու, էկոլոգ Արևիկ Մկրտչյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. պատերազմական գործողություններից որքանո՞վ է տուժում բնությունը. քիմիական և այլ տեսակի զինտեխնիկա. պատերազմի էկոլոգիական աղետներն ու հետևանքները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագիծ) տեղի ունեցած և շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ-ի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում՝ ոչնչացնելով թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն: Նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել: Ի լրումն և ի հաստատումն […]
Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Միաժամանակ, պատրաստակամություն […]
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տրածել, որտեղ արցախցի փոքրիկ տղան Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանին հարց է տալիս. «Վը՞նց անինք, վըր էլ վափշե մեր Արցախումը կռիվ չինի»: Նախագահն էլ պատասխանում է. «Ծանդր հարց ես տվալ: Էդ հարցի պատասխանը մինն ա. Պիտի ուժեղ ինինք: Եթե ուժեղ չինինք, կռիվ ա լինելու, եթե ուժեղ ինինք, […]