Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդադարյանը։ «Այո, Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել»,– ասաց Բաղդասարյանը։ Ֆելիքս Ցոլակյանն արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին: