22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբ այդ զոհերի եւ 12 հազ․ քառ․ կմ-ի գնով նա պահպանել է աթոռը, ինչո՞ւ եք ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է հրաժարական տա

Օնիկ Գասպարյանն հայտարարում է, որ պատերազմի 4-րդ օրվանից ասել է, թե միջոցառումներ են անհրաժեշտ պատերազմը կանգնեցնելու համար։ Ռուսական մամուլը գրում էր, որ առաջարկվել են բանակցություններ, որի նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է եղել։ Նա չի գնացել բանակցությունների, պատրաստ է եղել զոհել 5 հազար մարդու կյանք, միայն թե հրաժարական չտա։ Երբ այդ զոհերի եւ 12 հազ․ քառ․ կմ-ի գնով նա պահպանել է աթոռը, ինչո՞ւ եք ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է հրաժարական տա։
 
Ի դեպ, երբ այդ օրերին մամուլի վերլուծությունների հիման վրա ես կոչ արեցի գնալ բանակցությունների, Նիկոլը իր ֆեյսբուքյան շներին՝ ոչ ֆեյք, այլ իրական, լրատվության բարձրաստիճան պատասխանատուների գլխավորությամբ (եթե կարիք լինի, անուններն էլ կնշեմ), բաց թողեց իմ վրա, փորձելով լռեցնել բանակցությունների գնալու կոչը։
 
Նորից կրկնեմ, Նիկոլը գիտակցաբար գնացել է հազարավոր մարդկանց զոհերի եւ տարածքային կորուստների, նա ուրիշների կյանքերի միջոցով արդեն վճարել է այդ գինը, եւ այժմ ամեն գնով չի հրաժարվելու ուրիշների կյանքերի դիմաց պահպանած աթոռից, իսկ զոհերի արյան համար պատասխանատու է ոչ միայն նա, այլեւ իր կողքի շները, որոնք պատրաստ են շեֆի “ֆաս” հրամանով մարդկանց հոշոտելու։
 
Աղասի Ենոքյան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ