22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 14, 2020

Տարհանում 4 օրում․․․ բազմաթիվ ՀԱՐՑԵՐ, որոնց պատասխանը ես ՊԱՀԱՆՋՈւՄ ԵՄ անկազմակերպ զորահավաքում ազգին մեղադրող, իր ապիկարությունը մուննաթ գալով ժողովրդի վրա գցող, էն ազգադավ մոլագարից

Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարհանում 4 օրում․․․ Երեկ գիշեր վերադարձա իմ, հուսով եմ, հերթական, ոչ վերջին այցից Արցախ;  Նորից գնացել էի իմ սիրելի ընկեր Կարեն Ջալավյանի մոտ` «Եղնիկներ»: Այս անգամ ինձ ընկերակցելու ցանկություն հայտնած սիրելի դերասան Վարդան Պետրոսյանի հետ: Խոսքեր չունեմ նկարագրելու ստորացվածության այն զգացումը, ինչ ուղեկցել է ողջ ճանապարհին: Ամբողջ ճանանապարհի […]

«Արծրունն ասաց եղբայր, եթե հանկարծ պարտվենք, թքած, թե ինչ կանեն ինձ կամ իմ հեղինակության հետ»․ Վահրամ Միրաքյան

«Մանթաշով գործարարների միության» նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես մի տեսակ ծուռ խասիաթ ունեմ, մեկ-մեկ խոսել էն, ինչ մտածում եմ, նույնիսկ տեղեկատվական թրենդերին հակառակ: Հիմա էլ նույնն եմ անելու: Արծրունին հիմա ընդունված է քննադատել, քանի որ ինքը շատ էր դրականի վրա կենտրոնանում, բայց պարզվեց՝ վիճակն էդքան էլ լավ չէր: Իսկ ինքը չէր […]

«Երկնքում անեծք է կախվել ու դա ոչ մի տեղ չի տանի»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարև ձեզ, երեկ չեմ գրել և շատ նամակներ եմ ստացել: Հարգելիներս, գիտեմ բոլորիդ զայրույթը, գիտեմ որ ազգը ցասման մեջ է, գիտեմ, որ զգացողություններդ տարբեր են, գիտեմ էմոցիոնալ դաշտը շատ սուր է: Ըմբռնումով եմ մոտենում բոլոր գրառումներին, թե՛ սուր, թե՛ մեղմ: Ես ձեզանից մեկն […]

Ո՞ւր վերադառնան մեր կորցրած, հանձնվող շրջանների բնակիչները, օրինակ՝ Հադրութի կամ Քաշաթաղի. Տիգրան Աբրահամյան

Իմ ցանկությունն է, երազանքը, որ Արցախում ապրող իմ ընկերները, շրջապատը, հայրենակիցները հնարավորություն ունենան որքան հնարավոր է արագ վերադառնալ Արցախ՝ իրենց օջախները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը, երբ կոչ են անում վերադառնալ, ապա պետք է մի քանի կարևոր հարցի […]

Նիկոլին զեկուցել են, որ ունենք 4750 զոհ. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  «Նիկոլ Փաշինյանը չի հարգում և երբեք չի հարգել մահը։ Նիկոլն ամեն ինչ արեց, որ պատերազմի զոհերը չունենան «դեմք»։ Նիկոլն արգելեց տեսանկարահանել մեր զոհված հերոսների հուղարկավորությունները, որ «հաղթանակի» մասին ստերով կերակրվող հանրությունը չընկալի ողբերգության ծավալները, ռազմական գործողությունների աշխարհագրությունը, իր հրամանով մսաղացի մեջ հայտնված մեր […]

Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

86 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նշվում է, որ դերասանը մահացել է լույս նոյեմբերի 14-ը:

Դու փաստորեն խոսում ես. խիղճդ չէ՝ դու. Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ֆեյքերի արքա Հայհոյանքի թագաժառանգ Ջղայն սմայլիկների ու հա-հա դնողների թագադիր ասպետ Քաղաքական ամորտիզացիայի իր Վիրտուալ իրականության կայսր Գերագույն գլխավոր ֆեյք Դու փաստորեն խոսում ես։ Խիղճդ չէ՝ դու։ Հերիք չի քնում ես, արթնանում ես , հայելու մեջ նայում ես, մեքենա նստում ես, հաց ուտում ես, խմում ես ( […]

«Սորոսականները» փորձում են պաշտպանել Փաշինյանի որոշումը՝ մեղադրելով ՌԴ-ին․ «Փաստ»

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտնի փաստաթուղթը շոկային տպավորություն թողեց մեր հասարակության գերակշիռ մեծամասնության վրա: Եվ այս օրերին կան որոշ շրջանակներ, որոնք նույնիսկ այս փուլում պարզապես զբաղված են «ձեռքերը տաքացնելով»: Վերջին 2-3 օրերին նորից ակտիվացել են արևմտյան հայտնի շրջանակներից ֆինանսավորվող կառույցների որոշ դեմքեր, կամ, այլ կերպ ասած, որոշ «սորոսականներ»: Նրանցից ոմանք այս օրերին անցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի