ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: Հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: Հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս նկարը նրա մասին է, թե որքան է տականք սեղանի մոտ նստած նկարողը, որը, հաստատ, մասնակցում է զրույցին, լսում քննարկումները, հետո թաքուն նկարում, պահում մի ամիս ու հրապարակում՝ հեգնանքով անվանելով «Առաջնագծում»։ Սա դավաճանության, ալիևյան իբարհիմին հատուկ գործելաոճ է, տարածողները էլ իբրահիմներ են՝ թիկունքում […]
Ոչ բոլոր թուրքական ապրանքների ներմուծումն է սահմանափակվելու հունվարի 1-ից, միայն վերջնական սպառման ապրանքների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ուկմ լրագրողների հետ զրույցում նշեց ԷԹկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով, այն կազմակերպությունները, որոնք իրենց արտադրությունները կազմակերպելիս որոշ չափով օգտագործում ե նաեւ թուրքական ծագման ապրանքներ, հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը, չխաթարելով այդ ընթացքը: «Իսկ վերջնական սպառման ապրանքների […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմ է։ Հայտարարված է ռազմական դրություն, Հանրապետականը սառեցրել է ներքաղաքական օրակարգը, բայց այնուամենայնիվ որոշների մոտ մեծ է գայթակղությունը թեժացնելու ներքաղաքական օրակարգը, որի ժամանակը չէ այսօր։ Հասարակությունը սպասում է նոր պատերազմ ՝ նոր տարածքներ հայեցակարգի իրականացում եւ դիվանագիտական ճակատում խնդրի հայանպաստ լուծում։ Ինչպես ասում են […]
Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ն տված հարցազրույցում: «Մենք զգում ենք Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատանքը, տեսնում ենք այդ աշխատանքի որոշակի տարրեր», – ասել է Նարիշկինը:
Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական անձ:
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) ստույգ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ին տված հարցազրույցում: «ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից», – ասել է Նարիշկինը: […]