Որոշների մոտ մեծ է գայթակղությունը թեժացնելու ներքաղաքական օրակարգը, որի ժամանակը չէ այսօր. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատերազմ է։ Հայտարարված է ռազմական դրություն, Հանրապետականը սառեցրել է ներքաղաքական օրակարգը, բայց այնուամենայնիվ որոշների մոտ մեծ է գայթակղությունը թեժացնելու ներքաղաքական օրակարգը, որի ժամանակը չէ այսօր։
Հասարակությունը սպասում է նոր պատերազմ ՝ նոր տարածքներ հայեցակարգի իրականացում եւ դիվանագիտական ճակատում խնդրի հայանպաստ լուծում։
Ինչպես ասում են մեր բարեկամ Ռուսաստանում . В политике главное не болтовня ,a эффективность»: