28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

«Իմ սիրտն այսօր կտոր-կտոր է լինում»․ Գագիկ Ծառուկյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի քույրեր և եղբայրներ. Մինչև երեկ ես որոշակի հույս ունեի, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է իմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքները և ես արդեն ազատության մեջ հնարավորություն եմ ունենալու խոսքս ձեզ ուղղելու, սակայն ինչպես գիտեք դատարանը մերժել է դրանք: Ինչևէ, իմ համար սա սպասելի էր: Ցավոք, այս անգամ ևս դատարանը […]

Մարտական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն այսօր երեկոյան. eadaily.com

Մարտական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն այսօր երեկոյան 18։00-ին։ Այս մասին հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով ՀՀ կառավարական իր աղբյուրներին։ «Կողմերն արդեն համաձայնության են եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»,-ասել է կայքի աղբյուրը:

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: ԹԵՄԱ՝ ադրբեջանական ռազմական ագրեսիան. ադրբեջանաթուրքական ռազմական քաղաքականությունը Արցախի հարցում. Արցախի անվտանգությունը:

«Դավաճանը նա է, ով ժողովրդին հիմա փորձում է պառակտել»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է․ «Երբ Գերմանիան պարտվեց առաջին աշխարհամարտում, իշխանություններն անմիջապես սկսեցին «դավաճաններ» փնտրել։ Դավաճան էին հռչակվում լրագրողները, սոցիալ-դեմոկրատները, հրեաները և այլն։ Այսինքն՝ պատերազմի ժամանակ, երբ պետք է մաքսիմալ համախմբում, մաքսիմալ մոբիլիզացիա, ցուցադրաբար դավաճան փնտրելը՝ եթե հստակ չես հասցեագրում ու չես ապացուցում մեղադրանքը, պարտության նշան է։ Պատերազմի առաջին օրվանից ընդդիմությունը ամեն […]

Մասիսի քաղաքապետարանը 5 միլիոն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին. Դավիթ Համբարձումյան

Մասիս քաղաքի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մասիսի քաղաքապետարանը 5 միլիոն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։   #Հաղթելուենք»:

«Ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ». Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության: Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։ Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա»։

Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ու խնդրանքով մեծաքանակ զե՞նք է հասել Հայաստան․ hayeli.am

hayeli.am-ի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ՀՀ է ժամանել մեծ քանակությամբ զենք: Նշենք՝ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին գտնվում էր Արցախում և նրա կողմից փորձ է արվել հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Կայքը այս տեղեկությունը փորձել է ճշտել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, ով այս տեղեկությունը ոչ հերքեց, ո՛չ հաստատեց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի […]

Անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի կոթողները պաշտպանելու համար. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից հետո անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի եւ Արցախի այլ հոգեւոր եւ մշակութային կոթողների նկատմամբ միջազգային պատկան մարմինների, մասնավորապես՝ UNESCO-ի ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ»։

Կարող է՝ օրվա վերջին Արծրուն Հովհաննիսյանը շատ կարևոր լուր տարածի. Անդրանիկ Քոչարյանն ակնարկում է հրադադարի մասի՞ն

Կարող է՝ օրվա վերջին Արծրուն Հովհաննիսյանը շատ կարևոր լուր տարածի, բայց պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ կսկսվեն բանակցությունները, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Բանակցություններ կլինեն այն ժամանակ, երբ հակառակորդը կհասկանա, որ իր գործողություններն անիմաստ են», – ասաց նա: Պատգամավորը միաժամանակ շեշտեց կարող ուժերի՝ բանակին նյութապես օգնելու կարևորությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի