04 Դեկտեմբերի, Saturday, 2021
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 16, 2020

Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն վերածվելու անդառնալի միտումը սպառնալիք է ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի համար. Մնացականյանը՝ Զասին

f5f89557a334e5_5f89557a33525.thumb

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Զրույցի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խորը […]

Հայաստան մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ժամանակավորապես կարգելվի

0fc7130cdf.thumb

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: «Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին […]

Հարյուրավոր ամերիկահայեր ԱՄՆ-ում կոչ են անում Կոնգրեսին քայլեր ձեռնարկել ընդդեմ Թուրքիայի (Տեսանյութ)

f5f894dfe8a678_5f894dfe8a6b9.thumb

Հարյուրավոր ամերիկահայեր և նրանց համակիրները հինգշաբթի հավաքվել են ԱՄՆ Կապիտոլիումի դիմաց` կոչ անելով Կոնգրեսին քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ: Նրանք պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ՝ պնդելով, որ երկուսն էլ հարձակվում են Հայաստանի վրա ավելի քան երկու շաբաթ: Լոս Անջելեսի մի բնակիչ վերջին րոպեին է տոմս գնել և 24 ժամ թռել է Վաշինգտոն, որպեսզի […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 29 զինծառայողների անունները

banak2

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Վարդանյան Հովիկ Արմենի, ծնվ. 1996թ. Գրիգորյան Հակոբ Ալբերտի, ծնվ. 2000թ.   Ստեփանյան Մհեր Տելիկի, ծնվ. 1969թ. Հայրապետյան Վարդան Խաչիկի, ծնվ. 1987թ. Մարտիրոսյան Կարեն Ձոնիկի, ծնվ. 1997թ. Կարապետյան Գոռ Հայկազի, ծնվ. 1994թ. Գալստյան Արման Արմենի, ծնվ. 2000թ. Զաքարյան Տիգրան Վահանի, ծնվ. 1988թ. Աֆրիկյան Վահագն Վանիկի, ծնվ. 1984թ. Բալբաբյան Սերգեյ […]

Ռազմաճակատում զոհվել է նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավոր է

Без названия (6)

Հրապարակ–ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել գլխի եւ մարմնի այլ հատվածներում: Նա գտնվում է հոսպիտալում, ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կայքին փոխանցել է, որ արդեն ավարտվել է վիրահատությունը, այլ մանրամասների պատգամավորը չի տիրապետում։  

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1465 դեպք, 13 մահ

bjishkner_1.thumb

Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 61 460 դեպք։ Մեկ օրում  դեպքերի թիվն ավելացել է 1465-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 47 541 (+422) մարդ, այս պահին բուժվում է 13 919-ը (+2400): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1370 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1056-ի (+10), իսկ այլ պատճառներով՝ 313 (+0): Մեկ օրում մահացել է 13 մարդ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված