22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 15, 2020

«Հետ Գամ, 6 Երեխա Եմ Ունենալու». Գևորգ Գրիգորյան

Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով այս օրերին առաջնագծում է, պարբերաբար գրառումներ է անում սոցցանցային իր էջերում և լուսանկարներ հրապարակում: Քիչ առաջ նոր գրառում է արել. «Ամեն մեկս ենք պետք, մերն ա, կոչեր անելու իրավունք չեմ վերապահում, բայց նենց ապրենք՝ մեր ծնողները ու երեխեքը մեզ համար չամաչեն։ Ով ի վիճակիա զենք բռնել, պետք ա։ Մամ ջան, սիրում […]

Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. «նման բան միայն ֆիլմերում էինք տեսել»

Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելին նրանք պատմել են, որ այդպիսի դիպուկահարների տեսել էին միայն ֆիլմերում: Սնելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վկայակոչել է սիրիացի մի վարձկանի խոսքերը, որը նոր է վերադարձել Ադրբեջանից. «Ես և իմ զարմիկը կռվել ենք Սիրիայում պատերազմի ամբողջ ընթացում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկում 45 հոգով […]

Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: «Այսօր իմ հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Փա՛ռք ու պատիվ մեր բանակին», – ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ամեն ուշացման, սխալի, բացթողման գինը շատ թանկ է մեր համար, հապաղելու ժամանակ չկա». Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խոսնակ Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկվանից նկատելի է ներքաղաքական որոշակի սրացումներ, թեմատիկ ակտիվացումներ, ուզում եմ ՀԻՇԵՑՆԵԼ, որ ռազմաճակատն այստեղ է, թշնամի ներսում փնտրելու, իրար փրթելու ժամանակը չի։ Մեծ թվով խնդիրների դեռ առիթ կլինի անդրադառնալ, պատասխաններ պահանջել, պատասխանատուներ ֆիքսել և այլն, բայց դա պատերազմից հետո։ Իսկ հիմա պետք […]

«Պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն»». Արայիկ Հարությունյան

Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին: Ասածս ինչ է` պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը […]

«Արցախի ԱԺ պատգամավորի կինն ամուսնուն հաղորդագրություն է գրել»

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Գրիգորյանի կինն ամուսնուն հաղորդագրություն է ուղարկել. -Կռիվը պրծնի, էլի ենք տղա ունենալու… Նաև հայ մոր հերոսածին տեսակի և անպարտելի ոգու շնորհիվ ենք ՀԱՂԹԵԼՈՒ»։

Օնիկ Գասպարյանին կշնորհվի գեներալ-գնդապետի, Արտակ Բուդաղյանին ու Արայիկ Հարությունյանին՝ գեներալ-մայորի կոչումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի,  ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի,  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:

Թեժ մարտեր են ընթանում

Այս պահին թեժ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավարևելյան ուղղություններում, այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրետանային ակտիվ կրակը։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի