Մեծ ավանտյուրա՝ բյուջեի հաշվին
Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեից 176 միլիոն 386 հազար դրամ կհատկացնի վարչապետի աշխատակազմին՝ սփյուռքահայ երիտասարդներին ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատանքի ներգրավելու համար։ Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդների փորձն ու գիտելիքները ներդնել համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում: Միջոցառման շրջանակներում ՀՀ կառավարությունը հոգալու է մասնակիցների՝ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերի ծախսերը, […]