Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող
Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք Նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը : Մատթ. 10
Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք Նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը : Մատթ. 10
Քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է իշխող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը»,- գրել է նա։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ արցախաադրբեջանական պատերազմի սկսումից ի վեր, Հայաստանում եւ Արցախում մոբլիզիացիա է սկսվել։ Բոլորը միասնական խնդիր են դրել իրենց առջեւ ամեն գնով հաղթելու։ Միասնականության շունչն այս օրերին մեր երկրում թեւածում է ամենուր՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ չհարցնելով տարիք ու սեռ։ Միասնականության որոշակի դրսեւորումներ նկատվեցին նաեւ Հայաստանի քաղաքական բզկտված դաշտում, եւ չնայած ժլատ բառապաշարով, այնուամենայնիվ […]
Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։ Գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ասում են, թե ի պատիվ պաշտպանության նախարարության, պատերազմական գործողությունների այս օրերին ՀՀ ռազմական ղեկավարությունը կարեւորել ու հաշվի է առել նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների փոխանցած տեղեկություններն ու նրանց աջակցությունը։ «Բանակում հին ու նոր չկա» տրամաբանության շրջանակում զինված ուժերի պատասխանատուները համակարգում ներգրավել են պատերազմի բովով անցած, ժամանակին կարեւոր դերակատարում ունեցած անձանց, որոնք այս ողջ ընթացքում […]
Արցախցի գեներալները ռազմի ճակատում են, անգամ նրանք, ում դեմ այս իշխանությունը քրեական գործեր է հարուցել, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը։ Սակայն մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ծանուցագիր էր ուղարկել Բալասանյանին։ Նա երեկ՝ սեպտեմբերի 28-ին, պետք է ներկայանար Երեւան՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ Բալասանյանն օրեր առաջ Երեւանում հանդիպումներ էր ունենում քաղաքական ուժերի հետ, տագնապ հնչեցնում, որ հայրենիքը վտանգի […]
Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ (տեսանյութը՝ շուտով)։