22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 15, 2020

Անկախությունից ի վեր Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որևէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որևէ անդամի հետ․ Սուրեն Սարգսյան

Անհամբեր սպասում եմ Զ. Մնացականյանի այցին Վաշինգտոն, որը նախատեսված է հոկտեմբերի սկզբին: Հույս ունեմ վերջապես տեղի կունենա ՀՀ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Սա մինչ ընտրությունները վերջին շանսն է հանդիպելու Թրամփի կաբինետի որևէ անդամի հետ: Անկախությունից ի վեր Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որևէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որևէ անդամի հետ: Չեն հանդիպել […]

Վարչապետը, «նազիր-վեզիրներով» այցելել է Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոց. ինչու Իշխանյանի հարազատներից ոչ-ոք հրավիրված չէր

Վարչապետը, «նազիր-վեզիրներով», այցելել  է Ռաֆայել  Իշխանյանի անվան  թիվ 153 հիմնական դպրոց և մասնակցել դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը։ Չգիտեմ՝ ականավոր բանասեր ու հանրային գործիչ Ռաֆայել Իշխանյանի հարազատները հրավիրված էին միջոցառմանը, թե ոչ, բայց թերևս որևէ մեկը ներկա չէր։ Վարչապետն էլ կարծեք թե իր խոսքում չանդրադարձավ Ռաֆայել Իշխանյանին։ Մինչդեռ ես շատ լավ եմ հիշում այդ ականավոր մարդուն, […]

Ժողովրդի հիմարացման գործընթաց է գնում. քաղաքագետ

«Ժողովրդավարությունը կառավարման մեխանիզմ է, բայց ոչ՝ նպատակ։ Երբ այն ներկայացվում է որպես նպատակ, այդ ժամանակ սկսվում է ժողովուրդների հիմարացման ու հնարավոր նպատակների արժեզրկման գործընթացը, այսինքն այն, ինչը հիմա է կատարվում։   Երբ ժողովրդավարությունը նպատակ է համարվում, ապա սկսվում է պայքար հանուն դրա և անգամ հանուն ժողովրդավարության հաղթանակի կարելի է դիկտատուրա հայտարարել ու խախտել մարդու տարրական իրավունքները։ […]

Փաշինյանի հրաժարական, անցումային կառավարություն, արտահերթ ընտրություններ. սա՛ է ՀՀԿ-ի օրակարգը

ՀՀԿ-ն դեռևս ամիսներ առաջ է առաջարկել իր քաղաքական թեզը, սկզբունքներն ու օրակարգը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այս ճանապարհին Հանրապետական կուսակցությունը կարող է օգտվել քաղաքական ողջ գործիքակազմից, որը չի հակասում ՀՀ-ի օրենսդրությանը։ Նրա գնահատմամբ՝ այս […]

Պետական պարտքը 6 ամսում 618 մլն դոլարով ավելացրած պոպուլիստը ուրախությամբ հայտնում է, որ սպանախի ու հաղարջի արտահանումը ավելացել է

Հայաստանի պետական պարտքն ընդամենը 6 ամսում 618 մլն դոլարով կամ 8.4%-ով ավելացրած պոպուլիստ ապուշը ուրախությամբ հայտնում ա, որ դդմիկի, սպանախի ու հաղարջի արտահանումը ավելացել ա։ Մի պահ խորացեք՝ քանի սերունդ պիտի սպանախ ու դդմիկ արտահանի, որ էդ պետական պարտքի տակից դուրս գա։ Իսկ էս ընթացքում կործանվող տնտեսության, գործազրկության ու հարկային-տուգանային տեռորի ֆոնին միակ կայուն աճ […]

Խոշոր միջադեպ Գյումրիում՝ ոստիկանների ու քաղաքացիների մասնակցությամբ

Հրապարակ օրաթերթը գրում է.      Ժամեր առաջ Գյումրու  Շիրազի փողոցում խոշոր միջադեպ է գրանցվել ոստիկանների եւ քաղաքացիների միջև: Այնպիսի աղմուկ է բարձրացել, որ փողոցում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, փորձել են կանգնեցնել ոստիկանական մեքենան, որով ոստիկանները բերման են ենթարկել վիճաբանությանը մասնակից քաղաքացիներին: Ականատեսների պատմելով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ  ոստիկանները մոտեցել են մի երիտասարդի եւ […]

Սարգսյան-Քոչարյան «կռվացնել» չի լինում, անցնում են Ծառուկյանին․ Արմեն Աշոտյան

Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև նախկինում, գուցե այսօր էլ կան ծրագրային տարաձայնություններ, բայց դրանք զրո նշանակություն ունեն՝ ի համեմատ այն կարևորության, որ ունի ՀՀ-ի ապագան մեր բոլորի աչքերում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե տպավորություն կա, որ երկու նախկին նախագահների միջև հակասությունները շարունակվում են։ […]

Կրթության նախարարությունը կազմակերպչական հարցում թերացել է․ «Ժողովուրդ»

«Այսօրվանից բացվող ուսումնական հաստատություններում աշակերտները դասերին կմասնակցեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները, դասարաններն ամեն օր՝ դասերից առաջ ու հետո, կախտահանվեն: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն երկու հերթով, առավելագույնը 20 աշակերտով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրապետության մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ։ Այս […]

Ամենասարսափելին

Հեղափոխության 1-ին ալիքի առանձնահատկությունն այն է, որ այն գլխավորող առաջնորդը դառնում է օտար յուրայինների և օտարների համար։ Արմատական հեղափոխականները համարում են, որ հեղափոխության առաջնորդը դավաճանել է հեղափոխությանը, քանզի առանց դատ ու դատաստանի չի պատժում նախկիններին, սեփականությունն օրը ցերեկով չի խլում հեղափոխական մասշտաբներով, երկիրն արկածախնդրության մեջ չի գցում ցանկալի արագությամբ։ Այլ կերպ ասած՝ հեղափոխական առաջնորդին արմատականները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի