19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 9, 2020

«Հայրենիք»-ն անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին. Արսեն Բաբայան

Սարսափահարությունները ռեժիմում չեն դադարում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Նա, մասնավորապես, նշել է. «Օրերս մի առիթով նշել էի, որ ռեժիմում խուճապ է, եւ փաշինյանական խունտան իրեն կոտորում է՝ մարդկանց համոզելու, թե իբր երեք կուսակցություններում աշխատանքն արդյունավետ չէ։ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիք»-ի համատեղ աշխատանքի ամրությունն, իհարկե, փաստվում է […]

«Իշխանությունը պետք է վախենա ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս անգամ կուսակցության առաջնորդն այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի և ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծման ճանապարհները, նաև հարց-պատասխան ունեցել ապարանցիների հետ: «Բարեգործությամբ երկիր չես կարող պահել, առաջընթացի համար […]

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դատի է տվել ԵՊՀ-ին եւ ինքն իրեն վճարելու է 13 մլն դրամ. hraparak.am

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի, որի ռեկտորն է ինքը։ Դատարանը բավարարել է հայցը, ինչի հետեւանքով  ԵՊՀ-ն Գեւորգյանին պետք է վճարի 13 մլն դրամ։ Այս մասին գրում է Hraparak.am-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հեռացրել էր Գեւորգյանին, Գեւորգյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ համալսարանի: Գեղամ Գեւորգյանին աշխատանքից ազատելու […]

Այս նախաձեռնությունը միտված է սահմանափակելու խոսքի ազատությունը. «Մեդիա պաշտպան»-ի կոչը

«Մեդիա պաշտպանը» հայտարարություն է տարածել. «Կոչ ենք անում ընդդիմադիր պատգամավորներին մերժել նախագիծը Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որի համաձայն՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է […]

Մեղադրանք է առաջադրվել «Արսեն Երեւանսկի» մականունով «օրենքով գողին» եւ եւս 11 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող  անձին դիմելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձի կողմից  մասնավոր հարցերին առնչվող  վեճ լուծելու եղանակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաեւ այլ անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացմանը ներգրավված լինելու դեպքերի առթիվ […]

Ռուսնե՞րն էին կարանտին հայտարարում, ինչո՞ւ ստել և ասել, որ Ռուսաստանը պետք է որոշի․ Կոլերով․ 168.am

168.am-ը գրում է․ «Կորոնավիրուսային համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետություն վերադարձած մի քանի հարյուր քաղաքացիներ, որոնք ավանդաբար ապրել ու աշխատել են Ռուսաստանում, իրենց իսկ բնորոշմամբ՝ Հայաստանում անորոշության են մատնված, չեն գտնում համապատասխան աշխատանք և պահանջում են բացել Ռուսաստանի հետ սահմանները։ Օգոստոս ամսից ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության, խորհրդարանի և այլ գերատեսչությունների […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 199 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 45 152 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 199-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 41 023 (+431) մարդ, այս պահին բուժվում է 2945-ը (-237): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1184 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 905 (+2), այլ պատճառներով՝ 279 (+3): Մեկ օրում մահացել է 5 մարդ:

Իրական անկումը կազմել է 178.5 մլրդ դրամ՝ 18 տոկոս․ Արմեն Մինասյանը՝ ԱՎԾ զեկույցի մասին

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած զեկույցին։ Նա մասնավորապես նշել է, որ ԱՎԾ-ն թեթև աճպարարության է դիմել. իրական անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 178.5 մլրդ դրամ, կամ որ նույնն է՝ 18 տոկոս։ Մինասյանի գրաառումը՝ ստորև․ «ՀՀ ԱՎԾ-ն մեզ և ձեզ երեկ տեղեկացրել է, որ կորոնավիրուսային տարում (հասկանալի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի