20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 8, 2020

Դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, դռնփակ ռեժիմով քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին դատարանը հետաձգել էր այս հարցի լուծումը մինչև էական հանգամանքների ի հայտ գալը և կալանադրված գույքի արժեքի որոշումը։ Դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների […]

Տուգանքներով և սխալ ազդակներով կառավարությունն ավելի է խորացնում ճգնաժամը․ Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին։ Նա մասնավորապես գրել է․ «Անցած շաբաթ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը ծավալուն օրենսդրական փաթեթ ընդունեց, որի համաձայն՝ սեպտեմբերի 12-ից 6 ամսով Հայաստանում կարող է հաստատվել կարանտինային վիճակ, ինչի ընթացքում իշխանությունները կունենան անհրաժեշտ բոլոր լծակները հանրության, քաղաքական ուժերի և բիզնեսի նկատմամբ վերահսկողություն իրականացնել և […]

Կրթական հաստատություններից ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին. Մելքումյանը հորդորում է անցնել հեռավար ուսուցման

Բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել եւ նորից անցնել հեռավար ուսուցման ձեւին: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.   «Սիրելի՛ հայրենակիցներ, Կարծում եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել եւ նորից անցնել հեռավար ուսուցման ձեւին: […]

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ ԱԺ նախագահը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում եւ հավելել՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի հենասյուներից մեկն ու 21-րդ դարում […]

Թույլ կտրվի մինչև 300 տոննա ձուկ որսալ․ Թագուհի Թովմասյանի առաջարկը բավարարվել է

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կառավարությունը հաստատել է ձկնորսների բարձրացրած խնդիրների վերաբերյալ իմ ներկայացրած առաջարկները. Ինչպես արդեն տեղեկացրել էի, արդյունագործական ձկնորսության վերաբերյալ մեր մարզի ձկնորսների կողմից բարձրացված խնդիրների և առաջարկների հետքերով գնալով՝ պաշտոնական գրություն էի ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ ներկայացնելով ձկնորսների կողմից բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկելով վերանայել պայմանագրերի ժամկետները, […]

Եթե Բաբաջանյանի հայտարարությանը գնահատական չտրվի, ուրեմն իշխանությունը միանում է դրան․ Մուրազի

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր խոսքում վիրավորել էր հայերին և եզդիներին, անհասկանալի էր այդ գրառման նպատակը, թե ինչո՞ւ պետք է ինչ-որ փոսեր լցվեն հայերի և եզդիների ատամներով, որոնք իրենք են փշրելու. այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Politik.am կայքի գլխավոր խմբագիր, ազգությամբ եզդի Բորիս Մուրազին: «Մենք այդ հարցով դիմում ենք ներկայացրել ԱԺ խմբակցություններին, մասնավորապես, ԼՀԿ և […]

Հիմա Փաշինյանն այլևս ոչ մի արդարացում չունի

YerevanToday.am-ը գրում է.  Վաղուց արձանագրված դիպոկ ու իմաստուն դիտարկում է՝ «Երբ ասում են` հարսանացուն շատ լավ դաշնամուր է նվագում, նշանակում է` պետք չէ խոսել նրա բարեմասնությունների մասին»։ Արդեն 2 տարի է՝ մեր երկրի տնտեսությունը նույն այդ հարսնացուի վիճակում է։ Հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասկացնում են, որ իր ղեկավարած տնտեսությունը զուրկ է որևէ բարեմասնությունից, նա արդարանում […]

Երևանն ունի նոր փոխքաղաքապետ

Երեւանի ավագանու նիստում Սերգեյ Ներսեսյանը 47 կողմ, 1 զեռնպահ ձայներով ընտրվեց Երեւանի քաղաքապետի տեղակալ: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց, թե արդյոք կհամաձայնի Սերգեյ Ներսիսյանը, եթե քաղաքապետի կողմից լինի առաջարկություն՝ որեւէ գործարարից շինթույլտվության դիմաց ստանալ գույք կամ ծառայություն: «Ցանկացած հանձնարարական իմ  վերադասի կողմից, որը չի խախտում օրենսդրության պահանջները, միանշանակ արվելու է: Ես սովոր եմ […]

«Եթե փոխխոսնակի այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, չորորդ իշխանության գործնեությունն օրենքի ուժով դադարեցվելու է, ունենալու ենք միատարր, գործող իշխանությանը գովերգող, անդեմ լրատվություն»

ԱԺ փոխխոսնակի նախաձեռնությունը պատվի, արժանապատվության գործերով լրատվամիջոցներից որպես բարոյական վնասի հատուցում մինչև տասը միլիոն՝ վիրավորանքի, քսան միլիոն դրամ՝ զրպարտության մասով բռնագանձելը չի կարող լինել արդարացված: Առավել ևս, երբ օրենքի ուժով լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, երբ հոդվածը ստորագրված է լրագրողի կողմից, իսկ լրագրողի համար միլիոնների բռնագանձումը բերելու է տոտալ սնանկացման: Եթե փոխխոսնակի այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի