Նարեկ Մալյանը գրում է․ «Մի փոքր մաթեմատիկա 7. Մարտի 1-ին զոհվել է 8 ցուցարար: Այդ կապակցությամբ ստեղծվել են հանձնաժողովներ, Վահե Գրիգորյանի տեսակի մարդիկ ստացել են փողեր, զոհերի հարազատներին բյուջեից վճարվել է միլիոնավոր դրամների փոխհատուցում, շուտով կտեղադրվի հուշարձան… Օրերս թունավորումից մահացավ 17 մարդ: Պետության արձագանքը 0: ԵՎ այսպես ընդհանուր առմամբ մահացածներն են` Մարտի 1-ին 8 ցուցարար: […]
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է։ Հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյանը դժգոհում է, որ քաղաքապետարանը չի պատասխանում իր հարցումներին։
2020թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 226 հոդված, որոնցից 144-ը եղել է բացասական, 82-ը՝ չեզոք։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամենաքննադատվող քաղաքական գործիչներից է։ Դրական հոդվածներ նրա մասին չեն դիտարկել, իսկ […]
Հանրապետության նախագահի պաշտոնը վայելող Արմեն Սարգսյանին Դեռ ձիու վրա գտնվող Ն. Փաշինյանին և իրենց մասնագիտությունը հարգող իրավաբաններին Կներեք, բայց իրավական վակխանալիան կարճ չեղավ նկարագրել…. Տիարք Սարգսյան և Փաշինյան, Կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը ձեր «գերզբաղված» առօրյայից մի փոքր կտրելու համար: Խնդրելու եմ, որ ժողովրդի մասին մտածելուց ծռված ձեր մեջքը ուղղեք, հպարտ քաղաքացիների խնդիրներից արցունքով լցված ձեր աչքերը բացեք, […]
Համաձայն տեղեկությունների այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա եւ ծեծի ենթարկել նրանց: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. « Համաձայն ականատեսների բռնություն է գործադրվել նաեւ ոստիկանի վրա: Պետք է հայտնեմ, որ նախորդ օրը […]
Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով եւ քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։ […]
Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 44 845 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 62-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 40 121 (+32) մարդ, այս պահին բուժվում է 3522-ը (+27): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1175 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 900 (+3), այլ պատճառներով՝ 275 (+0): Մեկ օրում մահացել է 3 մարդ:
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես հայտնում է, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց։ «Քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել: Բնակիցները նորից սկսել են հարձակվել: Մարդիկ լուրջ վնասվածքներ ունեն: Բանից պարզվում է, որ […]