23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2020

Մարդաորս՝ «թավշյա» ձևով․ դուք լրիվ ե՞ք ամոթը կորցրել․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․ «Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Երեկ ընտանյոք հանդերձ Ծաղկաձորում էի: Ահավոր հիասթափված եմ ժողովուրդ-ոստիկան խորացող ատելությունից: Անզուսպ ու անթաքույց ոգևորությամբ մարդ ա, որ բռնում տուգանում էին: Հրազդանում ու Ծաղկաձորում մոտ հարյուր ոստիկանական մեքենա ընկած հետապնդում էին մարդկանց. էլ խանութներում, էլ այգիներում, էլ զվարճանքի վայրերում և, որ ամենախայտառակն է՝ եկեղեցու բակում… Լավ, […]

Ընտրություններում Լուկաշենկոյի՝ 81 տոկոս հավաքելը զանգվածային բողոք է հարուցել

Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները, որին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: «Էքզիթ փոլի» նախնական տվյալների հրապարակումից հետո, որի համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել ընտրություններում` հավաքելով ձայների 79,7%-ը, երկրում իրավիճակը լարվել է։ Ընտրողները ընդդիմության կոչով սկսել են հավաքվել ընտրատեղամասերի առաջ «վերահսկելու համար ձայների հաշվարկը», մի շարք քաղաքներում ձերբակալություններ են տեղի ունեցել, […]

Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել՝ 164-րդ հոդվածի հատկանիշներով: ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը վերաբերում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։ Ոստիկանությունից նաև հայտնել են, որ Վլադիմիր Գասպարյանը ձերբակալված չէ:

Աղքատները շարունակում են աղքատանալ, իսկ հարուստները՝ հարստանալ

168.am-ը գրում է. Մինչ կառավարությունը քննարկում է տնտեսական աճի վերականգնման հնարավորությունները, անկումը Հայաստանում խորանում է։ Այլևս պարզ է, որ այս տարի աճ չի լինելու։ Առայժմ ամեն ինչ գնում է անկման խորացման ուղղությամբ։ Ու դա նկատվում է հատկապես տնտեսության այն հատվածներում, որոնք ուղղակիորեն կապված են սոցիալական իրավիճակի հետ։ Այդ հատվածներում հեշտ չի լինելու անկման հաղթահարումը, քանի […]

Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ օգոստոսի 9-ին մատուցվել է պատարագ: Պատարագին մասնակցել են Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի […]

Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն․ Գևորգ Գրիգորյան

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը մի քանի անգամ ավելացել է։ «Բարի լույս բոլորին բացի յուրայիններին պետության հաշվին հարստացնողներից: Հիշեցնեմ, որ նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ: Այ հենց այսպես […]

Միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի, կովկասյան Չեռնոբիլ կունենանք․ Նախագահ

Սիրիական հեղինակավոր Ալ-Ազմենահ թերթը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը. ՀԱՐՑ– Պարոն նախագահ, օգոստոսին 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում ստորագրվել էր մի կողմից Անտանտի հաղթող 13 երկրի, մյուս կողմից պարտված Օսմանյան կայսրության միջև: Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամյակներով այնքան չարչրկված Հայկական հարցը և […]

Երթևեկության փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են  ճանապարհային Ոստիկանությունից: Փոփոխության արդյունքում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող «Նյու-Ջերսի» տիպի պահպանապատի վերջնամասի հատվածում կկազմակերպվի երկկողմանի հետադարձի տեղ։

Ողորմիր ինձ՝ լքվածիս… զորավոր աղոթք

Ողորմի՛ր ինձ՝ լքվածիս, օգնի՛ր եղկելիիս, ճառագայթի՛ր խավարյալիս, առաջնորդի՛ր մոլորյալիս,որ լի եմ մեղքերով ու անթիվ հանցանքներով և տարուբերվելով ծփում եմ անօրենության հորձանուտում։ Ձե՛ռք մեկնիր ինձ, ինչպես Պետրոսին. մաքսավորի պես արդարանալ եմ ցանկանում։ Սուրբ Եփրեմ Ասորի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի