12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մարդաորս՝ «թավշյա» ձևով․ դուք լրիվ ե՞ք ամոթը կորցրել․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․

«Մարդաորս՝ «թավշյա» ձևով…

Երեկ ընտանյոք հանդերձ Ծաղկաձորում էի: Ահավոր հիասթափված եմ ժողովուրդ-ոստիկան խորացող ատելությունից:

Անզուսպ ու անթաքույց ոգևորությամբ մարդ ա, որ բռնում տուգանում էին:
Հրազդանում ու Ծաղկաձորում մոտ հարյուր ոստիկանական մեքենա ընկած հետապնդում էին մարդկանց. էլ խանութներում, էլ այգիներում, էլ զվարճանքի վայրերում և, որ ամենախայտառակն է՝ եկեղեցու բակում…

Լավ, արա, դուք լրիվ ե՞ք ամոթը կորցրել:
Ամբողջ ամառը մարդկսնց բանտարկեցիք տներում, ու էդ խեղճ մարդիկ գեթ մի օր որոշել են նվիրել իրենց ընտանեկան հանգստին, էն էլ քթներից եք բերում:
Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»…

Այս ու երկրի ողբերգությունը հանդիսացող մի շարք այլ հարցերի շուրջ՝ այսօր հանդես կգամ հարցազրույցով, որը կտեղադրեմ իմ էջում…»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ