22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 25, 2020

Ես որոշել եմ խոսել ու ներկայացնել՝ ինչ է իրականում տեղի ունեցել 2016 թ. ապրիլին. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ապրիլյան պատերազմի թեմային: Նա գրել է. «Չգիտեմ ձեզ համար ինչպես, բայց իմ ու, երևի թե, շատ-շատերի համար արդեն անտանելի է լսել 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին տարբեր շրջանակների կողմից հրապարակավ հնչեցվող մեկնաբանություններն ու եզրահանգումները: Թերևս, առավել շատ անտանելի է նրանց համար, ովքեր այդ օրերին […]

Քաղաքական ամլության երկու տարի…

YerevanToday.am-ը գրում է.  Պարադոքս է. առաջին հայացքից թվում է, թե երկու տարի է, ինչ քաղաքական կյանքը Հայաստանում ինտենսիվ եռուզեռի մեջ է, ավելին՝ եռքից քլթքլթում է, մինչդեռ բովանդակային առումով ամլություն է:  Եթե արտաքին դրսևորումներն ես դիտարկում, իսկապես էլ «իրադարձային հրավառություն» է, է՛լ Երևանի ավագանու արտահերթ ընտրություն, է՛լ ԱԺ արտահերթ ընտրություն, է՛լ դատավորների «վեթինգ», է՛լ «սահմանադրական հանրաքվե», […]

Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. Razm.info

Razm.info-ն գրում է․ «Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել եւ մոլորվել էր, ապա հայտնվել ադրբեջանական կողմում։ Նրան Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ներկայացնել որպես դիվերսանտ: Այս մասին տեղեկացնում է razm.info կայքը։ Կանխատեսելի էր, որ ադրբեջանական կողմը այս անգամ եւս փորձելու է բեմադրության միջոցով իրենց պնդումների համար ապացուցողական […]

Լրատվամիջոցներին արգելում են լուսաբանել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

Օգոստոսի 25-ին ժամը 11:00-ից մեկնարկել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, այժմ՝ անդամ Գևորգ Մուրադյանը, համալսարանի մամուլի քարտուղար Գևորգ Էմին-Տերյանի տեղեկացմամբ, հաստատության անվտանգության աշխատակիցներին հանձնարարել է թույլ չտալ լրագրողների մուտքը՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մի տարածքում 40 անձից ավելի գտնվել չի կարող: Նշենք միայն, որ Հոգաբարձուների […]

Գագիկ Խաչատրյանն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չի եղել ներկայանալ դատական նիստին․ նիստը հետաձգվել է

Գագիկ և Կարեն Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ այսօր նշանակված դատական նիստը, որի ընթացքում դատարանը պետք է լուծեր Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը, հետաձգվել է։ «Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար՝ դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք, մահացել է 8 մարդ

Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 42 936 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 111-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 36 475 (+426) մարդ, այս պահին բուժվում է 5343 մարդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1118 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 858 (+4), այլ պատճառներով՝ 260 (+4): Մեկ օրում մահացել է 8 մարդ:  

Անորոշ և հակասական պետական քաղաքականություն․ «Հրապարակ»

«Մեր պետական քաղաքականության մոտիվներն ու ուղղվածությունը երբեմն միանգամայն անհասկանալի են։ Ոչ միայն անհասկանալի, այլեւ երբեմն անտրամաբանական ու հակասական։ Այդ անտրամաբանականությունը հատկապես զգացվեց քովիդի դեմ պայքարի շրջանում։ Դիմակ ու ձեռնոց կրեք՝ պարտադրեցին մեզ, հետո ձեռնոցի մասին մոռացան, իսկ դիմակի նկատմամբ վերաբերմունքը գրեթե պաշտամունքի հասցվեց։ Հիմա փորձում են դիմակ պարտադրել դպրոցականներին, որոնք պետք է շաբաթը 6 օր […]

Գաղափարախոսական դիվերսիա․ լիբերալիզմի փոխարեն այլանդակություն է մատուցվում․ Ենոքյան

Գաղափարախոսական դիվերսիա, որը հիմա իրականացվում է Հայաստանում։  Խոսքն, այսպես կոչված, Հայաստանի լիբերալ-դեմոկրատական համակարգի մասին է, որը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այս մասին գրառում է կատարել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։   Նա մասնավորապես գրել է․ «Խնդիրն այն է, որ Հայաստանում, իրականում, չկա ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ լիբերալիզմ, բայց բոլորիս մատուցվում է, թե Հայաստանը հիմա […]

Պարետատունը մանրամասն հաշվետվություն է պահանջել Արսեն Թորոսյանից․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պարետատունը մանրամասն հաշվետվություն է ուզել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից` պարզելու համար, թե վերջինս ինչպես է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքված գումարները, ինչ է արել, եւ ինչ աշխատանքներ են կատարվել: Ընդ որում, պարետատան պահանջած հաշվետվության մեջ պահանջվել է ամեն ինչ մանրամասն նկարագրել, քանի որ արդյունավետության մասով կասկածներ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հուլիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված