13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Գագիկ Խաչատրյանն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չի եղել ներկայանալ դատական նիստին․ նիստը հետաձգվել է

Գագիկ և Կարեն Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ այսօր նշանակված դատական նիստը, որի ընթացքում դատարանը պետք է լուծեր Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը, հետաձգվել է։

«Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար՝ դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ օրով հետաձգել նիստը, որպեսզի Խաչատրյանը ևս կարողանա մասնակցել։

Նիստը կկայանա վաղը՝ օգոստոսի 26-ին, ժամը 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝Տիգրան Մեծ 23/1)»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ