22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 24, 2020

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 42 825 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 33-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 36 049 (+58) մարդ, այս պահին բուժվում է 5666 մարդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1110 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 854 (+2), այլ պատճառներով՝ 256 (+1):   Մեկ օրում մահացել է 3 մարդ:  

Ժամանակն է ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն փաստաթղթի մշակմանը. «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ հայտարարություն է տարածել: Հայտարարությունում, մասնավորապես ասված է: «30 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, որը դարձավ մեր նորանկախ պետության առաջին հիմնադիր և իրավարար փաստաթուղթը՝ ամփոփելով իր մեջ պետականաստեղծման հիմնական սկզբունքներն ու արժեքները։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը բացառիկ փաստաթուղթ […]

Արդյո՞ք հանձնաժողովում ներգրավված են երկրի անվանի սահմանադրագետերը. Խոսրով Հարությունյան

Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․   «Օրերս լրահոսում տարածվեց մի տեղեկատվություն, որ Սահմանադրության փոփոխություններով զբաղվող հանձնաժողովը որոշում է կայացրել առաջարկել վերացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները և դրանք փոխարինել Գերագույն Դատարանով, վերջինիս փախանցելով նշված ինստիտուտներին Սահմանադրությամբ վերապահված գործառույթները: Դեռևս հայտնի չեն այն իրավական հիմնավորումները, որոնցով պայմանավորված է իշխանության երրորդ թևում նման արմատական փոփոխություն […]

Վարչապետը վստահեցնում է՝ հակաճգնաժամային միջոցառումներն արդյունավետ են եղել

2020 հուլիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին եւ որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ […]

Կորոնավիրուսի նոր օջախ՝ Վարդենիսում

Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել: Այս մասին հայտնում են համայանքապետարանից: «Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի COVID19 համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է: Հարգելի համաքաղաքացիներ խնդրում ենք հետևել պարետատան […]

Ու՞ր է այն հայեցակարգը, որը ձայների չնչին տարբերությամբ ընդունվել է. Ռուբեն Մելիքյան

Ու՞ր է այն հայեցակարգը, որը երեկ ձայների չնչին տարբերությամբ ընդունվել է։ Ինչու՞ մինչ այս պահը հրապարակված չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: «Երեկ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ հրահրվեց «Գերագույն դատարա՞ն» թե՞ «ՍԴ+Վճռաբեկ» բանավեճը։ Քանի որ երեկ առիթ եմ ունեցել որոշ ասպեկտներով արտահայտվել այդ հարցի շուրջ, […]

Սպա Գուրգեն Ալավերդյանը շփոթվել և մոլորվել է. Շուշան Ստեփանյան

Մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական […]

Եթե Բաբայանի տրամաբանությամբ առաջնորդվենք, 1991-1994թթ.հաղթական պատերազմի վրա էլ ստվեր կգցվի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիներն իրենց պարտությունը որպես հաջողություն են ներկայացնում, իսկ Արցախի ԱԽ քարտուղարը մեր սպաների ու զինվորների հաղթանակը ,որից հետո ադրբեջանցիները մի քանի անգամ ավել թե մարդկային և թե զինվորական տեխնիկայի կորուստներ են կրել հաջողություն չի համարում: Եթե Բաբայանի տրամաբանությամբ առաջնորդվենք, 1991-1994թթ.հաղթական պատերազմի վրա էլ ստվեր կգցվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված