07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եթե Բաբայանի տրամաբանությամբ առաջնորդվենք, 1991-1994թթ.հաղթական պատերազմի վրա էլ ստվեր կգցվի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցիներն իրենց պարտությունը որպես հաջողություն են ներկայացնում, իսկ Արցախի ԱԽ քարտուղարը մեր սպաների ու զինվորների հաղթանակը ,որից հետո ադրբեջանցիները մի քանի անգամ ավել թե մարդկային և թե զինվորական տեխնիկայի կորուստներ են կրել հաջողություն չի համարում:

Եթե Բաբայանի տրամաբանությամբ առաջնորդվենք, 1991-1994թթ.հաղթական պատերազմի վրա էլ ստվեր կգցվի ,քանի որ 1994 -ի զինադադարի կնքման ժամանակ \որն ի դեպ Արցախի անունից ստորագրել է նույն Բաբայանը, իսկ Հայաստանի Հանրապետության անունից `Սերժ Սարգսյանը\ Արցախի ինքնապաշտպանական ուժերն ավելի քիչ տարածք էին վերահսկում, քան մի քանի ամիս առաջ:

Նման մոտեցումներն անթույլատրելի են :

Հ.Գ. Ապրիլյանից մի քանի ամիս անց Ալիևը հրապարակային ընդունեց իր ծրագրերի ձախողումը և նշեց, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ