22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 24, 2020

Բողոքի ակցիա ԿԳՄՍ նախարարության մոտ. Ուղիղ

Ինչպես արդեն նշել էինք, Ազգային Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը հանդես օգոստոսի 24-ին սկսում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով պայքար: Պայքարը մեկնարկել էր ավտոերթով: Բողոքի ակցիաայի մասնակիցները երթով շարժվեցին նախարարություն, այժմ ակցիան շարունակվում է այնտեղ: Պահանջն անփոփոխ է՝ նախարարի հրաժարական: Բողոքի ցույցին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:   

Ինչպե՞ս քայքայել երեխաների նյարդային համակարգն ու առողջությունը

top-news.am-ը գրում է. «Ծանոթանալով այն ուղեցույցին, որը հրապարակել է ԿԳՄՍ-ն, և որի հիման վրա դպրոցում պետք է անցկացվեն դասերը, տպավորություն է, որ կառավարությունը նպատակադրվել է քայքայել երեխաների նյարդային համակարգը եւ առողջությունը կամ դիտավորյալ գնում է նման քայլի, ուսումնական տարին ձախողելու եւ կրկին, այսպես կոչված, հեռավար ուսուցմանը վերադառնալու համար: Սադիզմ է երեխաներին պարտադրել չորս կամ հինգ, […]

Օգոստոսի 25-ին տեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ քրեական գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։  

Ավտոերթ՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով

Ազգային Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը հանդես օգոստոսի 24-ին սկսում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով պայքար: Պայքարը մեկնարկել է ավտոերթով: Բողոքի ակցիաայի մասնակիցները երթով շարժվում են նախարարություն:  

Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար էր Նիկոլ Փաշինյանը Բաբայանին վերադարձնում Արցախ․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անդրադառնալով Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցին, ակամայից հարց է առաջանում. իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար էր Նիկոլ Փաշինյանը Բաբայանին վերադարձնում Արցախ։ Որ ամրապնդի՞ Արցախի անվտանգությունը, թե՞ առողջացնի ներքաղաքական մթնոլորտը։ Իհարկե, ո՛չ։ Փաշինյանին Արցախում ևս պետք են մարդիկ, ովքեր […]

«Հաճույք ստանո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի տամագոչին լինելուց»․ Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ սերնդակիցներից շատերը կհիշեն Տամագոչի խաղալիքը՝ փոքրիկ էլեկտրոնային սարք էր, որի մեջ «ապրում էր» որեւէ կենդանի՝ շուն, կատու, վիշապ եւ այլն։ Դու դրան պիտի կերակրեիր, խաղայիր հետը, քնացնեիր, հետեւից մաքրեիր։ Քո խնամքից էր կախված, թե ինչքան ժամանակ այն կձգեր։ Մի քանի օր լուռ հետեւեցի Սերժ […]

Շպրտեք դիմակները. հլը տեսնեմ ու՞մ են տուգանելու․ Գևորգ Պետրոսյան

Շպրտեք դիմակները. Ազգովի մերժել ա պետք էդ դիմակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա նշել է. «Դա ոչ մի օգուտ չի տալիս: Դա միայն մի քանի հոգու է օգուտ բերում: Թող միաժամանակ բոլորս չկրենք, հլը տեսնեմ ու՞մ են տուգանելու… Ժողովուրդ ջան, պետք չէ պարել սրանց ծափի տակ… […]

Գործազուրկ Հայաստան. պատկերը՝ ըստ մարզերի․ 168.am

168.am-ը գրում է․ «Գործազրկության թեման որոշակի իմաստով անտեսված է մամուլի կողմից: Պատճառներից կարևորն այն է, որ գործազրկության մասին պաշտոնական (հաստատված) տվյալ-տեղեկությունները հրապարակվում են ժամանակային մեծ խզվածքով: Իսկ նման լուր-տեղեկությունը մամուլի համար հետաքրքիր չէ: Դիտարկենք կոնկրետ օրինակի վրա: Օգոստոսի 5-ին հրապարակվեց 2020թ․ հունվար-հունիսի սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող հեշվետվությունը: Այդ հաշվետվության «Զբաղվածություն» կոչվող հատվածում ոչ մի տվյալ չեք […]

Նիկոլի հերթական աշխատատեղային վիճակագրական կեղծիքը բացահայտված է․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Նիկոլի հերթական աշխատատեղային վիճակագրական կեղծիքը բացահայտված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր facebook-յան էջով հանրությանն ուրախալի լուր է հայտնել, որ 2020 թ-ի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար։ Նիկոլը նաև տեղեկացրել է, որ, իբրև թե, նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված