17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 4, 2020

Արգիշտի Քյարամյանն իր դռան դիմաց մետաղորսիչ սարք է տեղադրել. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․ «ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ուշագրավ «բարեփոխումներ» է սկսել ԱԱԾ-ում։ Նա որոշել է, որ իր անվտանգությունը պետք է մաքսիմալ ապահովված լինի ոչ միայն շենքից դուրս, այլև շենքի ներսում։ Մեզ ասացին, որ ԱԱԾ երիտասարդ տնօրենն այնքան է անհանգստացած իր անձի անվտանգությամբ, որ իր աշխատասենյակի դռան դիմաց մետաղորսիչ սարք է տեղադրել և «ախրանիկ» կանգնեցրել, […]

Ձեր պատասխանը հայրենասեր մտավորականի պատասխան չէ․ Գիտնականները՝ ՀՀ նախագահին.168.am

ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ նախաձեռնող խմբի անդամներ Ռոբերտ Հակոբյանը, Աստղիկ Շահխությանը, Արփինե Հարությունյանը հուլիսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի օտարված հողամասում նախատեսվող շինարարական աշխատանքների կասեցման վերաբերյալ նամակ էին ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, խիստ հիասթափվել են ստացած՝ «Այս հարցը նախագահի իրավասություններից դուրս է» պատասխանից: Երիտասարդ գիտնականները նշում են՝ գոյություն ունի […]

Կառավարությունը ձախողել է առաջնահերթություն հռչակած կապիտալ ծախսերի կատարումը

Պետական բյուջեի եկամուտներին և մասնավորապես այս տարի դրանց կտրուկ նվազմանը հաճախ ենք անդրադառնում։ Սակայն, թե ինչպե՞ս է կառավարությունը ծախսում մեր բոլորիս վճարած հարկերի հաշվին հավաքաված գումարները, բացի ինքն իրեն պարգևավճարներ տրամադրելուց, պակաս կարևոր հարց չէ։ Այսպիսով, բացի պետական բյուջեի ծախսերի գերակշիռ մասը կազմող կենսաթոշակներից, պետական համակարգի աշխատողների աշխատավարձերից, երկրի պաշտպանության ուղղվող ծախսերից, գոյություն ունեն այսպես […]

Դատախազությունն ակնհայտ և կոպիտ կերպով կասկածի տակ է դնում դատարանի որոշումները․ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով հերթական դատական նիստին Հայկ Ալումյանը դատարանին  հիշեցրեց, որ այս գործի նախաքննության ընթացքում, գործով քննիչ Հրաչյա Մուշեղյանի 2018 թ. հուլիսի 30-ի որոշմամբ կալանք է դրվել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա։  Որոշումը փաստաբան Հովհաննես Խուդոյանի կողմից բողոքարկվել է դատախազություն, ինչը մերժվել է։ Հաջորդ պահանջը վերաբերել […]

Արթուր Մեսչյանը երկու տարով էր եկել․ նա հեռանում է պաշտոնից

Արթուր Մեսչյանն ասել էր, որ երկու տարի ժամկետով է գալիս, և երկու տարին մոտենում է ավարտին, ինքը մնում է իր խոստման շրջանակներում: Այսօր կայացած մամուլի ասուլիսն այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` իր դիմումի համաձայն պաշտոնը թողնելու լուրերի վերաբերյալ հնչեցված հարցին: Հայկ Մարությանը հիշեցրեց, որ Արթուր Մեսչյանն անձամբ այդ մասին […]

Պետք է ժողովրդին «ֆռռացնի», սուտ ասի, հեգնի և անցկացնի հերթական այլասերումը՝ կապված Երևան քաղաքի հետ». Գուրգեն Եղիազարյան

Բնապահպաններն ու հասարակական ակտիվիստները կրկին ահազանգում են Մաշտոցի պուրակում տեղի ունեցող բարեկարգման աշխատանքների ընթացքում ծառահատումների վերաբերյալ: Այսօր քաղաքապետը ստիպված էր նաև ասուլիսում անդրադառնալ թեմայով քննարկումների ծիրում հայտնված հարցին: Քաղաքական ու  հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց 2012 թ.  Մաշտոցի պուրակի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները և զարմանքով արձանագրեց, որ հեղափոխությունից հետո կարելի դարձավ այն, ինչ մինչև հեղափոխությունը […]

Փաշինյանի կարգադրությամբ ապօրինի եղանակով վարչապետի օգնական էր նշանակվել Սոֆյա Նավասարդյանը․ Բաբայան

Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման մասին վկայող ևս մեկ փաստ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Երեկ մանրամասն ներկայացրեցի, թե ինչ է նշանակում քաղաքական հետապնդում։ Այդ ընթացքում փաստարկված ներկայացրեցի Սփյուռքի նախկին նախարար, ներկայումս ԱԺ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի կողմից օրենքի […]

Ուազի հակառակ կողմը. Այլընտրանքային լուրեր

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է այլընրանքային լրահոս․ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ White Shorյa հանգստյան գոտուն  շնորհվել է թերակղզու կարգավիճակ։ ՄԻՊ-ը կոչ է անում իշխանափոխությունից հետո չմոռանալ պարետ Ավինյանին. «Անիմաստության միջազգային կոնվենցիան» սահմանում է, որ պաշտոնյայի բացակայությունը չի կարող համարվել մոռացության պատճառ։ «Կանայք հանուն առողջության» նախաձեռնության շրջանակներում Աննա Հակոբյանը 15 հազար անվճար դիմակ է ուղարկել Նախիջևան՝  թուրք-ադրբեջանական […]

Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան

Ջերմուկցիները խիստ բարկացած են։ Գիշերը Լիդիանի անվտանգության ծառայությունը ապամոնտաժել և տեղափոխել է Ամուլսարի պահապանների տնակները՝ դրանց փոխարեն տեղադրելով սեփական տնակները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ջերմուկցիները պնդում են, որ իրենց տնակները Լիդիանի տարածքում ՉԷԻՆ և ի հիմնավորումն՝ ներկայացնում են դատական ակտ։ Առավոտից ջերմուկցիները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված