01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արգիշտի Քյարամյանն իր դռան դիմաց մետաղորսիչ սարք է տեղադրել. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

«ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ուշագրավ «բարեփոխումներ» է սկսել ԱԱԾ-ում։ Նա որոշել է, որ իր անվտանգությունը պետք է մաքսիմալ ապահովված լինի ոչ միայն շենքից դուրս, այլև շենքի ներսում։ Մեզ ասացին, որ ԱԱԾ երիտասարդ տնօրենն այնքան է անհանգստացած իր անձի անվտանգությամբ, որ իր աշխատասենյակի դռան դիմաց մետաղորսիչ սարք է տեղադրել և «ախրանիկ» կանգնեցրել, որը պարտադիր ստուգում է Քյարամյանի մոտ մտնողներին, նոր ներս թողնում։ Երևի կասկած ունեն, որ անգամ ԱԱԾ շենքի ներսում Քյարամյանի մոտ կարող է որևէ մեկը զենքով մտնել։

ԱԱԾ-ի մեր աղբյուրը հայտնեց, որ նախկինում երբևէ որևէ մեկի օրոք նման բան չի եղել, որ ԱԱԾ տնօրենի աշխատասենյակ մտնելիս հատուկ զննություն անցնեն՝ ոչ Արթուր Վանեցյանի օրոք, ոչ Գեորգի Կուտոյանի, ոչ Գորիկ Հակոբյանի և մյուսների։ Սա ԱԱԾ-ում երիտասարդ տնօրենի նորամուծությունն է, որը զարմանք ու տարակուսանք է հարուցել ԱԱԾ աշխատակիցների շրջանում։

Ի դեպ, միայն ԱԱԾ շենքում չէ Քյարամյանն ուժեղացրել իր անվտանգությունը: Մեզ ասացին, որ իր տան բակում էլ հարևանների ուշադրությունն է գրավել ԱԱԾ տնօրենի անվտանգության ծառայությունը, որը չափից դուրս զգուշավորություն է ցուցաբերում»։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ