23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի կարգադրությամբ ապօրինի եղանակով վարչապետի օգնական էր նշանակվել Սոֆյա Նավասարդյանը․ Բաբայան

Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման մասին վկայող ևս մեկ փաստ։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Երեկ մանրամասն ներկայացրեցի, թե ինչ է նշանակում քաղաքական հետապնդում։ Այդ ընթացքում փաստարկված ներկայացրեցի Սփյուռքի նախկին նախարար, ներկայումս ԱԺ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի կողմից օրենքի կոպտագույն խախտմամբ խորհրդական նշանակելու փաստն ու դրա առթիվ իրավապահ մարմինների կողմից կատարյալ անգործության հանգամանքը (https://bit.ly/30rKvHD)։

Իսկ ի՞նչ եք կարծում, մի՞թե ներկայացված դեպքը եզակի է քաղաքական իշխանության գործունեության ընթացքում։ Ճիշտ եք, այդպիսի դեպքերը բազմաթիվ են։

Հանրային ծառայության ոլորտում ապօրինի նշանակումներով աչքի է ընկնում նաև վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ապօրինի եղանակով վարչապետի օգնական էր նշանակվել Սոֆյա Նավասարդյանը։ Ըստ վարչապետի աշխատակազմի պաշտոնական հայտարարության Սովյա Նավասարդյանը նշանակվելիս չի համապատասխանել օրենքով սահմանված չափանիշներին, որից հետո նրա նշանակման մասին կարգադրությունը կրկին ապօրինի հեռացվել է կառավարության կայքից։

Այնուհետև Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է արարողակարգի ստորաբաժանման աշխատակից։ Ի դեպ, արարողակարգում իր համար վարչապետը հատուկ հաստիք է ներմուծել։ Մամուլի հրապարակումները վկայում են, որ գործառույթները, որոնք իրականացրել է հատուկ հաստիքով նշանակված անձը, նախատեսված չեն օրենքով և ուսումնասիրելով պետական բյուջեից գործուղումներում նրա համար ծախսված միջոցները ակնհայտ է դառնում, որ ահա այս դեպքում, ի տարբերություն բազմաթիվ դեպքերի հետ, գործ ունենք հենց առերևույթ վատնման դեպքի հետ, ինչը նախատեսված է քրեական օրենսգրքով։

Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ է արել իրավապահ համակարգն այս դեպքի առթիվ։ Իհարկե՝ ՈՉԻՆՉ։ Անգամ ծառայողական քննություն չի իրականացրել, նյութեր չեն նախապատրաստվել։

Հիշեցնում եմ, քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ, հենց սա է քաղաքական հետապնդումը, երբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված հնարված պատմությամբ շինծու գործեր են կարվում, իսկ Նիկոլն ու Մխիթարը բացահայտ օրենք են խախտում ու շարունակում վայելել կյանքն ու թույլ տալ նոր լրջագույն խախտումներ։

Հ.Գ. Սոֆյա Նավասարդյանի դեմ ոչինչ չունեմ, վստահ եմ, որ ինքն իր աշխատանքը կատարել է բարեխիղճ։ Իմ համոզմամբ Սոֆյան այս ապիկար քաղաքական իշխանության հերթական զոհերից է, քանի որ հենց այդ ապիկարների ապօրինի գործողությունների հետևանքով մամուլում երկար ժամանակ քննարկման թեմա էր դարձել ինքը, Սոֆյա Նավասարդյանը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ