26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

2 մլրդ դրամի չափով գրավը ՀՀ պատմության մեջ աննախադեպ է․ Արամ Վարդևանյան

Աննախադեպ դատական նիստեր էին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով դատարանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդության բավարարմանը։  «Իմ պրակտիկայում, գործընկերներս ևս կփաստեն, նման տեսակ ծավալով դատական նիստ երևի չէինք տեսել։ Այսքան ժամանակահատվածում առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դավատոր, պարոն Ազարյանից հետո, վերաքննիչ քրեական դատարանում քննություն կատարեց […]

Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին. Գագիկ Ծառուկյանի փաստաբան

Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: «Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Մենք գտնում ենք, որ դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է դատավորի և մակագրություն իրականացնում: Գտնում ենք, որ այս կարգն ի սկզբանե խախտում է արդար դաաքննության իրավունքը:  Պատահականության սկզբունքով պետք է լինի […]

Ձեռքս պուլսի վրա է, այսօր երկիրը պահվում է ֆեյքերով. Գագիկ Ծառուկյան

Կարող եմ ևս մեկ անգամ հաստատել՝ սա շինծու գործ է, դատարանից դուրս գալիս լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Ես ամսի հինգի իմ ելույթում ներկայացել եմ մեր երկրի վիճակը՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական: Նորից եմ ասում՝ անձնական որևիցե դիվիդենտ հավաքելու բան չկա, ձեռքս պուլսի վրա է, այսօր երկիրը պահվում է ֆեյքերով», – ասաց նա։ Հիշեցնենք` Ազգային […]

Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքն այսպիսով կվերացվի և խափանման միջոց կկիրառվի գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։  Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա […]

Ոստիկաններին կենտրոնացրել ու հսկում էին, որ Ծառուկյանի դատի ընթացքում հանկարծ միտինգ չլինի, ոչ մեկի պետքն էլ չէր, որ քաղաքի այլ մասերում մարդիկ առանց դիմակ էին ման գալիս․ Գևորգ Գրիգորյան

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Առավոտյան Փաշինյանը հայտնեց (կրկին խախտելով պարետատան կարգը), որ ունենք կորոնավիրուսի 665 նոր դեպք… Այո՛, հարգելի ընկերներ, ունենք 665 նոր դեպք և այդ դեպքերի աճը խոսում է ՀՀ […]

Գագիկ Ծառուկյանը բարձր տրամադրությամբ ժամանեց դատարան

Քիչ առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր, որտեղ քիչ անց կմեկնարկի նրա կալանավորելու միջնորդության քննությունը։ Նա ողջունեց դատարանի բակում հավաքված ԲՀԿ–ականներին եւ մտավ դատարանի շենք։ Ծառուկյանը կարծես բարձր տրամադրություն ուներ, ժպտալով ողջունում էր հավաքվածներին։ Նրենք, որ դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։ Հունիսի 16-ին Ազգային ժողովը հավանություն տվեց […]

Պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին․ Ալեն Սիմոնյան

Եվրոպական ժողովրդավարական կուսակցության ղեկավարները մշտապես սատարում են իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Դոնալդ Տուսկի հայտարարությանը։ «Կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին, և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար կան ավելի պատշաճ և ավելի մասնագիտացված անձինք», – ասաց նա։ […]

Սա վառ ապացույց է, թե ինչ գրոշի արժեք ունի Փաշինյանի հակակորոնավիրուսային քաղաքականությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմի արված գրառմանն առ այն, որ մեր երկրում վարակի արձանագրված դեպքերը մոտավորապես 3500-ով պակաս են, քան կանխատեսվում էր 10 օր առաջ։ «Այսօր մեր երկրում վարակի արձանագրված դեպքերը մոտավորապես 3500-ով պակաս են, քան կանխատեսվում էր 10 օր առաջ: Այս թվային փոփոխության արդյունքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի