23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա վառ ապացույց է, թե ինչ գրոշի արժեք ունի Փաշինյանի հակակորոնավիրուսային քաղաքականությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմի արված գրառմանն առ այն, որ մեր երկրում վարակի արձանագրված դեպքերը մոտավորապես 3500-ով պակաս են, քան կանխատեսվում էր 10 օր առաջ։ «Այսօր մեր երկրում վարակի արձանագրված դեպքերը մոտավորապես 3500-ով պակաս են, քան կանխատեսվում էր 10 օր առաջ: Այս թվային փոփոխության արդյունքում 60 մահ պակաս կարձանագրենք, քան կանխատեսվում էր»,- գրել էր վարչապետը։

 

Համբարյանի կարծիքով՝ կարանտին կիրառած Հայաստանում 1 մլն բնակչի հաշվարկով ավելի շատ մահեր կան, քան կորոնավիրուսը «շան տեղ չդրած» Բելառուսում և դա վառ ապացույց է, թե ինչ գրոշի արժեք ունի Փաշինյանի հակակորոնավիրուսային քաղաքականությունը։ Համբարյանի գրառումը՝ ստորև․

«Փաշինյանի կորոնավիրուսային տկարամիտ մաթեմատիկա

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գրառում էր կատարել, ինչից պարզ է դառնում, որ նրա լալահառաչ հայտարարություններն այն մասին, որ կորոնավիրուսի տարածումն ահագնացող տեմպերի են հասել Հայաստանում, բլեֆ է…
Այո՛, հենց այդպես… Քանի որ պարզվում է, Նիկոլն ու իր թիմը հաշվարկել էին, որ մեզ մոտ 3500-ով ավելի շատ հիվանդներ պետք է լինեին, քան կան, որի արդյունքում մենք ունենք գոյություն չունեցող 60 չմահացած հիվանդ…

Ըստ Նիկոլի՝ իր հակակորոնավիրուսային քաղաքականությունը ոչ միայն տապալված չէ, այլև բավական արդյունավետ է…

Հետաքրքիր է, վարչապետն իրոք չի հասկանում, որ իր անհիմն գրառումներով և մտքերով դառնում է ոչ միայն խիստ քննադատությունների, այլև հեգնանքի առարկա…

Որպեսզի Նիկոլն ու իր ապիկար առողջապահության նախարարն իրենց ավելի լավ և հաղթանակած զգան առաջարկում եմ հիմա էլ «նոստրադամուսյան» կանխատեսումներ անել և մի ամիս հետո էլ հրճվել, որ, օրինակ՝ 14 587-ով պակաս հիվանդ ունեն, քան կանխատեսել էին, որի արդյունքում էլ չի մահացել ինչ-որ քանակի մարդ…

Իսկ իրականությունն ավելի մտահոգիչ է… Կորոնավիրուսային պայքար և կարանտին կիրառած Հայաստանում 1 միլիոն բնակչի հաշվարկով ավելի շատ մահեր կան, քան կորոնավիրուսը «շան տեղ չդրած» Բելառուսում, որը վառ ապացույց է, թե ինչ գրոշի արժեք ունի Փաշինյանի հակակորոնավիրուսային քաղաքականությունը…

Հ.Գ. Զավեշտալի է, երբ հակահամաճարակային պայքարը տապալած ղեկավարը պրիմիտիվ մաթեմատիկական ինչ-որ հաշվարկեր է հրապարակ նետում, ուրախանում դրանցով, իսկ ընդամենը ժամեր անց կրկին մեղադրում հասարակությանը, որ հենց վերջինս է մեղավոր, որ այս պահին ունենք ընդհանուր 410 մահ և 10 728 բուժվող հիվանդ, որը մեր նման փոքր երկրի համար սարսափելի մեծ թիվ է…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ