25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

Նիկոլենց մատնաքաշ,հպարտին փշուր

Զարուհի Բաթոյանի աշխատավարձը այս մեկ տարվա ընթացքում բարձրացել է 750հզ դրամով դառնալով 1.5մլն դրամ: Բաթոյանի ղեկավարման երկրորդ տարում երեխաների նպաստը ավելանալու է 8500 դրամով այսինքն ընդհանուր կդառնա 26500 դրամ: ԵՎ նրանք այդ 8500 դրամը ներկայացնում են,որպես մեծ ձեռքբերում և ներառում են 100 փաստերի մեջ: ՀԳ Սիրելի´հպարտ քաղաքացի սա այն ճշմարտությունն է ինչը դու´ պետք է […]

Նիկոլը հերթական անգամ բացահայտեց՝ պայքարում է մեր դեմ, ոչ թե Ադրբեջանի․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Օրերս կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովին տեղի ունեցածը դուրս մնաց քաղաքական և հանրային ուշադրությունից, թեպետ այն շատ մտահոգիչ է երկրի արտաքին ճակատում տիրող քաոսի ֆոնին: Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, երկրի ազգային-պետական հարցերը այս կարևոր առիթով լիարժեք և ամբողջական բարձրաձայնելու փոխարեն, իր ելույթի ¼-րդը կրկին նվիրեց այսպես կոչված նախկինների դեմ պայքարին: […]

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Եվրանեսթ» ԽՎ համանախագահների կոչը

Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի համանախագահները կոչ են արել Լեռնային Ղարաբաղահի հակամարտությունը լուծել խաղաղ և բանակցային ճանապարհով: Այս մասին ասված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահների՝ Եվրոպական ինստիտուտների ղեկավարների և ԵՄ անդամ 27 պետությունների կամ կառավարությունների ղեկավարների ու Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարներին ուղղված նամակում: «Մենք կոչ ենք անում հակամարտության երկու կողմերին՝ ի շահ իրենց բոլոր քաղաքացիների, լուծել […]

ՀԾԿՀ-ն որոշեց բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինն անփոփոխ թողնել․ մի շարք ոլորտների համար այն թանկացավ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ որոշում կայացրեց գազի սակագների փոփոխության վերաբերյալ։ Որոշվեց, որ բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը կմնա անփոփոխ։ Այս որոշման արդյունքում որոշակի փոփոխության կենթարկվի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դառնալով 224 դոլար: Որոշակի սակագնային փոփոխություն կլինի […]

Չեմ կարողանալու մասնակցել Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ տեղեկացնում է, որ չի կարողանա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Նամակում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ,  ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր […]

Դավիթ Տոնոյանի դեմ քրգործ է հարուցվել. Tert.am

Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական […]

Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանն ավարտեց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննարկումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին։ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա […]

Նիկոլ Փաշինյանը դարձել է ժողովրդի «լեղապարկի քարը». նա անարյուն չի գնալու. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը նվազեցնում է Հայաստանի միջազգային վարկանիշը և խաղում պետության հեղինակության հետ, այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵԺԿ-ի վերջերս արված հայտարարությանը, որով միջազգային կառույցը իր մտահոգությունն էր հայտնում Հայաստանում ժողովրդավարության հետընթացով և ընդդիմադիրների նկատմամբ գործադրված ճնշումներով:  Խոսելով  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելու և այն զուգահեռների մասին, որ […]

Մի քանի ժամվա մեջ բազմաթիվ մարդիկ զանգեցին, պատրաստակամություն հայտնեցին գրավի մի մասը վճարել. Լևոն Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնակցությամբ երեկ 2 մլրդ դրամի դիմաց որոշեց ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ հիմա Քոչարյանի ընտանիքը զբաղված է այդ գումարը հայթայթելով։ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, Hraparak.am-ի   հետ զրույցում անդրադառնալով գրավի չափին, ասել է․ «Իհարկե, գրավի չափը շոկային էր, բայց դե, ամեն դեպքում, ուրախ եմ որոշման համար այնքանով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի