26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԾԿՀ-ն որոշեց բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինն անփոփոխ թողնել․ մի շարք ոլորտների համար այն թանկացավ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ որոշում կայացրեց գազի սակագների փոփոխության վերաբերյալ։

Որոշվեց, որ բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը կմնա անփոփոխ։ Այս որոշման արդյունքում որոշակի փոփոխության կենթարկվի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դառնալով 224 դոլար: Որոշակի սակագնային փոփոխություն կլինի նաեւ ամսական 10 հազար խմ գերազանցող սպառողների համար, որոնց մեջ հիմնականում ԱԳԼՃԿ-ներն են. 1000 խմ-ի դիմաց 242.1 դոլարի փոխարեն կդառնա 255.91 դոլար։

Այսպիսով՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 255.06 դոլարից սահմանվում է 266.71 դոլար։ Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր այն դարձնել 283.14 դոլար։ Վերջինիս ապրիլի 1-ին ներկայացրած սակագնի փոփոխությունների հայտի մեջ ներառված էր նաեւ բնակիչ-բաժանորդների համար սակագնի փոփոխությունը, սակայն վերջնարդյունքում ՀԾԿՀ-ն իր առաջարկած տարբերակն ընդունեց։ Որոշումն ուժի մեջ կմտնի 30 օրից։

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը նիստի ժամանակ ասաց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն ընդունելի է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մոտեցումը գազի սակագների հարցում, սակայն՝ ոչ բավարար:

Թադեւոսյանը կարծիք հայտնեց, որ հանձնաժողովի առաջարկած 1000 խորանարդ մետր գազի 266.7 դոլար միջին սակագինը բավարար չէ եւ պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ