Ժամը 11-ի դրությամբ կա բերման ենթարկված 103 անձ
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/06/C12F66E0-3EFE-4D32-978F-F7EDA8A0D74C-300x162.png)
Ժամը 11.00-ի դրությամբ Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 103 անձ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Սիրահարների այգուց ևս կան բերման ենթարկված աջակիցներ։ Նշենք, որ ԱԺ հարակից տարածքներում մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։ Նշենք, որ Ազգային ժողովում այս պահին քննարկվում է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։