«Դուք Ծառուկյանին էսպես հերոսացնում եք. ցեցն ընկել ա ձեր մեջ, բայց հասկացեք, քանի ուշ չի». Գագիկ Ծառուկյան
Այս ամենը սկսել է հունիսի 5-ին, երբ մենք կազմակերպեցինք ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստ և նայելով տնտեսական, սոցիալական, քաղաքական, գյուղատնտեսական, առողջապահական իրավիճակը՝ ներկայացրեցինք այն, ինչ որ կա, ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ես խնդրում եմ, որ խորհրդարանն այսօր լիարժեք քայլ կատարի իրական կյանք, ոչ թե ֆեյսբուքով, ֆեյքերով: Խոստումները տրված են երկու տարի, այն, ինչ անհրաժեշտ էր, որ ժողովուրդը լսեր, լսում է, և բոլորը սուտ, օդ: Արածը քանդվել է, ձախողվել: Առաջին օրվանից եմ ասել, ձեր կողքին եմ եղել, այո, Փաշինյանի հետ հուշագիր եմ ստորագրել, ցանկացել եմ աջակցել՝ բոլոր հարցերում, որ ինչ-որ բան փոխվի: Բայց այսօր ՊՈԱԿ-ը 500 հոգով ստեր ու այլանդակություններ է գրում, ամոթ է: Ֆեյսբուքով երկիր չես կարա կառավարես, այսօր երկրում ծայրահեղ վիճակ ա:
Այո, այսօր համաճարակը ձախողված ա, ոչ մի բան մի մոռացեք. դուք եք արել: Ինչ ասում եմ, արդարացի եմ ասում: Որևէ մեկը չփորձի ասի՝ Ծառուկյանը փորձում ա դիվիդենտ հավաքի: Ով ասի, թող լինի վերջին մարդը՝ դավաճան, թուրք», – ասաց Գագիկ Ծառուկյանը: