23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Գժերը էլի գիժ են մնալու, շարունակելով իրենց կազմաքանդիչ գործողությունները». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էսօր փորձեցի կողքից նայել բոլորիս, էսօր որոշեցի կողք կանգնել եւ զննել …

Ինքնակամ դիտորդական առաքելություն իրականացրի եւ , չեմ թաքցնի՝ սիրտս ահավոր ցավում է։ Շատ լուրջ գործընթացներ են ընթանում մեր երկրի շուրջ եւ մեր երկրի ներսում, շատ լուրջ գործողություններ են կատարվում եւ այդ լուրջը քողարկվում է գժություններով, բռնելով, ցույցերով, անձեռնմխելիությունների վերացումներով, «տուշոնկա»-ներով, կլոունադաներով, անհայրենիք մասսաների անհոդաբաշխ ծվծվոցներով․․․

Մի խոսքով, հարգելի ունկնդիր կամ՝ դիտորդ հասարակություն, իզուր հույս չունենաք՝ գժերը էլի գիժ են մնալու, շարունակելով իրենց կազմաքանդիչ գործողությունները ու իզուր չզարմանաք, երբ կհասնեն իրենց ուզած հանգրվանին։
Մինչ խելոքը քցում-բռնում է, թե ո՞րն է ճիշտ ճանապարհը, նայեք, հըրեն, գիժը սարն անցավ։ Սա հին հայկական ասացվածք է․․
Լսեք հին բայց չհնացող մարդկանց․․
Լսեք եւ հետեւություններ արեք․․
Դուք Գիքորի պառավ Նանը չեք, որ ձեռքներդ ծալած կնստեք եւ սպասեք բազազարտեմների գիքորասպանությանը, կամ, սպասեք, թե ծաղիկ կովը ե՞րբ է սատկելու․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ