01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2020

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում

Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել #Սարդարապատի հուշահամալիրում` ի հիշատակ հերոսամարտը կերտած զինվորների: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից:

Նիկոլնն ունեցել է ընդամենը երկու մտահոգություն. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այն, ինչ այսօր տեղի է ունենում երկրում (կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 8000-ից. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ).աղետից բացի, այլ ձևակերպում տալ չի կարելի, քանի որ իշխանությունների հանցավոր անգործությունը պետությունը կանգնեցրել է կրախի առաջ, երբ ամենուր ստեղծվածի համար քաղաքական ղեկավարությունը փնտրում է մեղավոր։ Հայաստանում համաճարակն առնվազն 5 […]

Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը . ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության 102-ամյակի կապակցությամբ. Մայիսի 28-ին Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը նշում է մայիսյան հերոսամարտերի և Հայոց առաջին Հանրապետության 102-ամյակը։ Հազարամյա մեր պատմությունում առանձնահատուկ տեղ զբաղեցնող այս օրը կրում է երկու կարևորագույն խորհուրդ. իր պատմական հայրենիքի մեծ մասում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում կայացավ հայոց […]

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հանրապետության տոնի առթիվ այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:    

Նիկոլի քեռու տղան

«Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, և կասկած չունենաք, որ ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության, և ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից»,- խորհրդարանի ամբիոնից մայիսի 27-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, որ քրեական գործով անցնող «Ռաշն վոյաժ» ընկերության տնօրենը ազգակցական կապ […]

Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան

Տոներ կան, որ ոչ միայն իրար շնորհավորելու առիթ են, այլեւ խորհելու ու եզրակացություններ անելու հիանալի հնարավորություներ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, հենց այդ տոներից է: Շնորհավորելով բոլորիս մեր պետականության վերածննդի օրվա առթիվ՝ ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել, որ չլիներ […]

Համավարակի դեմ անլուրջ պայքարի հետևանքները. տնտեսությունը գահավիժում է․ 168.am

168.am–ը գրում է․ «Համավարակի դեմ իշխանությունների անլուրջ պայքարի տնտեսական հետևանքները գնալով ավելի նկատելի են դառնում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակված օպերատիվ տվյալներով՝ ապրիլին տնտեսությունը պարզապես գահավիժել է։ Դադարել է տնտեսական ակտիվության աճը նաև տարեսկզբի առաջին 4 ամիսների կտրվածքով։ Հայաստանի տնտեսության վրա համավարակի առաջին արձագանքները նկատվեցին մարտին։ Տնտեսական ակտիվությունը նվազեց 4,9 տոկոսով։ Դադարեց արդյունաբերության աճը։ Փլվեց շինարարության ոլորտը։ […]

ԱՄՆ նախագահը Վրաստանին և Ադրբեջանին շնորհավորում է, Հայաստանին՝ ոչ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Հետաքրքիր է չէ՞ Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով, բայց 1918-1920թթ. միայն Հայաստանի Հանրապետությունն է Վաշինգտոնում դեսպանություն ունեցել»։

Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա

  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա․ կաթողիկոսը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ պատգամ է հղել։  «Հրաշքի համազոր երեւույթ էր իր անկախության, իր հայրենիքի ազատության վերահաստատումը թեկուզ պատմական Հայաստանի մի կտոր հողի վրա։ Ազգերի  պատմության մեջ այնտեղ, որտեղ ամուր հավատք ու կամք կա, ներքին միասնականություն կա, հայրենիքի համար կռվելու ու նույնիսկ արյուն թափելու սրբազան նախանձախնդրություն կա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի