23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլնն ունեցել է ընդամենը երկու մտահոգություն. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն, ինչ այսօր տեղի է ունենում երկրում (կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 8000-ից. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ).աղետից բացի, այլ ձևակերպում տալ չի կարելի, քանի որ իշխանությունների հանցավոր անգործությունը պետությունը կանգնեցրել է կրախի առաջ, երբ ամենուր ստեղծվածի համար քաղաքական ղեկավարությունը փնտրում է մեղավոր։

Հայաստանում համաճարակն առնվազն 5 ամսից ավելի տևողությամբ գտնվում է հետևողական զարգացման փուլում, իսկ ձեռնարկված գործողությունները՝ համաճարակաբանական տեսակետից խնդրահարույց էին։ Ակնհայտ է, որ մինչ օրս ընտրված գործելաոճով՝ վարակի զարգացման ու հիվանդության տարածվածության իրական մասշտաբների պայմաններում, թեստավորումն այլևս չունի իր նշանակությունն ու արդյունքը: Փաստն այն է, որ կառավարությունը ո՛չ կարողացել էր կանխատեսել կորոնավիրուսային համաճարակի մոտալուտ վտանգը, ո՛չ էլ ըստ պատշաճի պատրաստվել։

Ըստ էության համաճարակային այս ամբողջ ընթացքում Նիկոլնն ունեցել է ընդամենը երկու մտահոգություն՝ բարձր պահել վարկանիշն ու չեզոքացնել բոլոր հնարավոր հակառակորդներին։
Այսինքն՝ պետությունը, կառավարելու և ռեֆորմներ իրականացնելու փոխարեն՝ Նիկոլը մտածել է միայն սեփական իշխանության կյանքը երկարացնելու հնարավոր բոլոր տարբերակների մասին:

Հ.Գ. Պետք է արձանագրեմ, որ յուրաքանչյուր ազգային շահերով առաջնորդվող կառավարություն և իշխանություն, ում համար կարևոր է սեփական ժողովուրդը, ում համար պետության ապագա ճակատագիրը մտահոգիչ է, պետք է նույնիսկ իր ինքնաոչնչացման գնով պաշտպաներ ազգաբնակչությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ