23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 25, 2020

Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է. պիտի սթափվենք ու գործենք. Վլադիմիր Գասպարյան

Կան իրավիճակներ, երբ լռելը հանցագործություն է կամ առնվազն՝ հանցակցություն: Այսօր այդ վիճակում ենք: Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ «Իսկ թե ինչ է նշանակում պետություն չունենալ՝ աշխարհում երևի ամենից լավ մենք գիտենք: Դա վերջին […]

Արցախում վարակի 1 դեպք է հաստատվել, բուժման՝ 3

Արցախում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։ Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր: Այսպիսով, Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի հիվանդացության 34 դեպք: Հուրախություն բոլորի, հիվանդությունը հաղթահարել են ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերն […]

«Ելքը հրաժարականն է և արտահերթ ընտրությունները». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ օրում կորոնավիրուսի 452 դեպք և 6 մահ։ Եվս 6 քաղաքացի,ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել՝ մահացել են այլ հիվանդություններից։ Սա է Նիկոլի կառավարման հայելին։ Ելքը հրաժարականն է և արտահերթ ընտրությունները։ Ով աչք ունի թող տեսնի,ով ականջ ունի թող լսի»:

«Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես». Գեւորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին. Նիստն ընդհատվեց

Մարդու արժանապատվությունն անխախտել է, դա առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի, եւ եթե այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, մի շեղեք ճշմարտությունը եւ եկեք այստեղ ուրիշ բան ասեք: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Այդ պահին հանձնաժողովի անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ինչ-որ […]

«Հանցավոր ռեժիմը» էլ ուրիշ ո՞նց է լինում։ Պոզով-պոչո՞վ

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գլխումս չի տեղավորվում՝ ինչպես է հնարավոր տեսնել կոնկրետ փաստացի ապացույցներ, որ ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, ու որպես արձագանք՝ զորք ուղարկել դրա դեմ բողոքողներին «ողջունելու» համար։ Հիմա արդեն պետք է այդ մարդկանց հետ առնչված բոլոր ոստիկանները միմյանցից մեկուսացված ու հարցաքննված լինեին (որ չհասցնեն պայմանավորվել)։ Դրա փոխարեն մարդկանց դեմ ավտոբուսներով […]

Ի՞նչ ծուղակ է հյուսվում բանկային համակարգի շուրջ․ 168.am

168.am-ը գրում է․ «Բանկային համակարգի շուրջ վերջին շրջանում բարձրացված աղմուկը ոչ մի լավ բան չի խոստանում երկրի ֆինանսական կայունությանը։ Առանց այդ էլ, այն բավականաչափ լարվել է համավարակից հետո ի հայտ եկած ռիսկերի հետևանքով։ Այդ պայմաններում լրացուցիչ լարվածությունը չի բխում որևէ մեկի շահերից։ Այդ թվում՝ ինչպես բանկային համակարգի և տնտեսության, այնպես էլ՝ հասարակության։ Բայց այդ ամենն […]

Կորոնավիրուսի դեպքերից այլ պատճառով մահերից մեկը մայրական մահ է. ԱՆ

Կորոնավիրուսի դեպքերից այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Նախարարությունից հայտնում են, որ մահվան վերջնական  պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն […]

Իշխանափոխության տեսլականը. Ավետիք Չալաբյան

Անցած շաբաթ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «անպարկեշտ առաջարկություն» արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը՝ որպես իշխող խորհրդարանական մեծամասնություն, փաստացի հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը, եւ իր իսկ շարքերից նրա փոխարեն ավելի պետականամետ, հավասարակշիռ եւ գործունյա վարչապետ առաջադրել, որը կկարողանա հասարակության այլ ուժերի հետ աշխատելով, երկիրը դուրս բերել խորացող ճգնաժամից։ Այս մասին Facebook-ի […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային 452, մահվան՝ 12 նոր դեպք

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 452-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7113-ի (մայիսի 24-ին՝ 6661), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 3145 մարդ (+81), այս պահին բուժվում է 3842-ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 126 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 87, այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված