25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Կորոնավիրուսի դեպքերից այլ պատճառով մահերից մեկը մայրական մահ է. ԱՆ

Կորոնավիրուսի դեպքերից այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։

Նախարարությունից հայտնում են, որ մահվան վերջնական  պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո

Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452, մահվան՝ 12 նոր դեպք:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ