02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 18, 2020

Ստյոպա Սաֆարյանը Փաշինյանի իշխանության հայելին է. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը ՀԽ նախագահի գործունեության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հանրային խորհուրդը՝ որպես ինստիտուտ, ստեղծման և ձևավորման օրվանից հանրության ընկալումներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի ունեցել անաչառություն և վստահություն օրենքով իրեն վերապահված գործառույթները իրականացնելիս։ 2019 թվականի […]

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը․ ուղիղ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, բարձրացված հարցերը: ԼՂՀ հիմնախնդիր: Կորոնավիրուսից հետո իրականացված քայլերը և դրանց արդյունավետությունը: Ներքին քաղաքական կյանք:

Պոպուլիզմ` առանց քաղաքական օրակարգի

Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Պոպուլիզմ`առանց քաղաքական օրակարգի ՀԺ այսօրվա «ճ» կլասի հոդվածը վկայում է մի բանի մասին,որ Նիկոլը անհանգստացած է ոչ թե խորհրդարանական ընդդիմության գոյությունից,այլ նոր երիտասարդ ընդդիմադիր կուսակցություններից: Բացատրեմ ինչու,նա լավ հասկանում է,որ մեր սերնդի գործիչները,ովքեր պաշտոններ չեն ունեցել,չունեն բիզնեսներ և չեն ունեցել կրիմինալ անցյալ և «նախկին» չեն […]

Այս տարի անկախության տոնի միջոցառումների հանձնաժողով չի ստեղծվի

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի n 935-ա եվ 2019 թվականի մայիսի 3-ի n 484-ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել:Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Ուժը կորցրած ճանաչել՝ 1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի «Անկախության տոնին նվիրված […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. 1 մարդ մահացել է

Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 351-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4823-ի (մայիսի 17-ին՝ 4472), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 2019 մարդ, այս պահին բուժվում է 2718-ը: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 86 դեպք, որից այլ պատճառներով՝ 25 մահ։   […]

Մետրոպոլիտենը վերսկսում է աշխատանքը․ մուտքը՝ դիմակով

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Ախտահանված են մետրոպոլիտենի բոլոր կայարաններն ու գնացքները։ Մուտքը՝ դիմակով։

Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով

Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով:   «Տեղյակ եք, որ ՀՀ պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը: Մասնավորապես, տրանսպորտային միջոցում ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։   Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, […]

Բազմաթիվ սահմանափակումներ հանվում են, և դա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Հայաստանն առաջ անցավ հարեւան Իրանից մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվի քանակով. Արման Սաղաթելյան

Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում: Ըստ էության բազմաթիվ սահմանափակումներ հանվում են, և դա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Հայաստանն առաջ անցավ հարեւան Իրանից մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվի քանակով: Կարող ենք փաստել, որ 2 ամիս բնակչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի