23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պոպուլիզմ` առանց քաղաքական օրակարգի

Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պոպուլիզմ`առանց քաղաքական օրակարգի

ՀԺ այսօրվա «ճ» կլասի հոդվածը վկայում է մի բանի մասին,որ Նիկոլը անհանգստացած է ոչ թե խորհրդարանական ընդդիմության գոյությունից,այլ նոր երիտասարդ ընդդիմադիր կուսակցություններից:

Բացատրեմ ինչու,նա լավ հասկանում է,որ մեր սերնդի գործիչները,ովքեր պաշտոններ չեն ունեցել,չունեն բիզնեսներ և չեն ունեցել կրիմինալ անցյալ և «նախկին» չեն և ցանկացած պահի չեն կարող մեզ մեղադրել «բա քո ժամանակ անեիք» ծեծված նախադասությունը,կպցնեն այս կամ այն թուղթը սխալ ստորագրելու և բյուջեն վատնելու թեմաներ:Իհարկե իդեալական մարդ քաղաքական դաշտում չկա և նույնիսկ շատ անաղարտ կենսագրությամբ մարդը Նիկոլի քարոզչամեքենայի կիրառումից կարող է վերածվել հակահերոսի,բայց ստեղ կարևորը այն է,որ նա ընդունեց,որ կա նաև նոր երիտասարդ ընդդիմություն:

Նոր երիտասարդ ընդդիմությունը անպայման չի որ լինի մեկ կամ երկու կուսակցություն,դա անձեր են ,որոնց դուք տեսնում եք,լսում եք,սիրում կամ չեք սիրում,բայց իրենք արդեն կան և պետք է հաշվի նստել այդ փաստի հետ:

Իսկ քաղաքական ծրագրով և օրակարգով իշխանության գալուց խոսում է մի մարդ,ով զրո ծրագրով և պոպուլիզմի հաշվին կարողացավ փողոցից գալ իշխանության:Ով երկու տարի բացի խոստումներից չարեց որևէ իրական բան,ով մինչ օրս չունի նույնիսկ պրիմիտիվ ծրագիր և օրակարգ:

Հ.Գ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը մեր երկիրը պետություն դարձրած մարդիկ են,Արցախը ազատագրած հրամանատարներ և հերոսներ են ,քանի սերունդ էլ,որ անցնի մենք թույլ չենք տալու պղծել մեր պատմությունը և խեղել պատմական փաստերը իսկ դուք դեռ հարց է պատմության մեջ քանի տող կզբաղեցնեք և ինչ վերնագրերի տակ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ