23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 17, 2020

Տպավորություն է, որ մենք արտակարգ դրության ռեժիմում չենք. Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր՝ ապրիլի 17–ին,  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին արտակարգ դրության պայմաններում օրեցօր ավելացող ուղևորահոսքին: Նա մասնավորապես նշել է. «Ամեն առավոտ աշխատանքի գալիս ուշադրություն եմ դարձնում մեքենաների ու մարդկանց հոսքին։ Վերջին օրերին նկատում եմ, որ այդ հոսքը օրեցօր ավելանում է։ Իսկ այսօր Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկին մեքենաների […]

Ժողովրդինը ժողովրդին, բայց դուք ժողովուրդը չեք՝ պարգևավճարները վկա. Արփինե Հովհաննիսյան

Նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ապօրինի գույքի բռնագանձման, իրավապահների պահվածքի, պատգամավորների անիմաստ ու անտեղյակ հրճվանքի մասին ԿԱՄ Ժողովրդինը ժողովրդին, բայց դուք ժողովուրդը չեք՝ պարգևավճարները վկա! Այսպիսով` խորհրդարանը ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս չեմ մեկնաբանի անտեղյակ ու շուտասելուկի պես բացառապես օրենքի վերնագիրը […]

Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը. Աննա Նաղդալյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով արտահայտել է:  Անդրադառնալով Ադրբեջանի բացասական արձագանքին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է.  «Այս առումով կուզենայի շեշտադրումներ կատարել միայն երկու հանգամանքի վրա: Առաջին, Ադրբեջանի բարձրագույն իշխանություններն Արցախի ընտրությունների համատեքստում կոշտ գնահատականներ են հնչեցրել մարդու իրավունքների եվրոպական կառույցների հասցեին: Սա, […]

Մեր սիրտը ցավ է ապրում, երբ Հովվապետի հորդորները պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստանում են քաղաքական երանգներ. Ֆրանսիայի Թեմի հոգևորականներ

Ֆրանսիայի Թեմի հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.  «Մեծ ցավով ընթերցեցինք Հայ Առաքելական Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառ Հայրապետի հասցեին այս օրերին մամուլում տեղ գտած անպատկառ արտահայտություններով համեմված հոդվածները։ Մեր սիրտը ցավ է ապրում, երբ ազգիս հովվապետի քրիստոնեկան և մարդասիրական մաղթանքները և հորդորները պետական բարձրաստիճան և որոշ այլ պաշտոնյաների կողմից […]

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Սարգսյանը

ԱԺ-ում այսօր կայացած քվեարկության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Սարգսյանը: Ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր: Քվեատուփը բացելուց հետո պարզ է դարձել, որ այնտեղ առկա է ճիշտ նույնքան քվեաթերթիկ, որևէ քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել: «Կողմ է քվերակել 104, դեմ՝ 15 պատգամավոր», – ասաց Հովակիմյանը: […]

Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ. Մարուքյան

Խոսքի ազատությունը վերաբերում է բոլորին: Թե հոգևոր ծառայողները, թե աշխարհիկ մարդիկ ունեն խոսքի, կարծիք արտահայտելու իրավունք: Բնականաբար, Վեհափառ Հայարապետը կարող է այդ իրավունքից օգտվել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վերջինիս՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը: «Կարծիք է ասել: Կարծիքը հարգողն ո՞վ է. դատարանը և գլխավոր դատախազությունը: Կհարգեն, […]

Ին՞չ հայհոյանք տվեց Ձեզ սպարապետը և Ինչո՞ւ. հարց Անդրանիկ Քոչարյանի

Աղետի գոտու1994-96թթ. թալանը ուսումնասիրող փաստահավաք խմբի կողմից հարցեր Անդրանիկ Քոչարյանին։ 1.Աղետի գոտում, Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում, ին՞չ հանգամանքներում «Ուռալ Սիբ Շին»,կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս։ 2.Ըստ օդում կախված լուրերի, տվյալ ժամանակահատվածում առևանգել են վերոնշված կազմակերպության տնօրեն ՝ «Սևուկ» մականունով Լյովա Հարությունյանի որդուն, ապա ավտոմեքենան հրդեհել։ «Սևուկը», «ատամներով» […]

Politik.am-ը ԴԴօՍ հարձակման է ենթարկվել․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ ԴԴօՍ հարձակման հետևանքով տևական ճամանակ դադարեցվել է Politik.am կայքի աշխատանքը։ Մասնագետները մի քանի ժամ փորձել են վերականգնել լրատվականի աշխախատանքը։ Զրուցել ենք կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ, որն իր խոսքում նշեց, որ մասնագետների փոխանցմամբ, միանգամից 3000 կեղծ IP-ներից մուտք է եղել կայք, որի պատճառով այն խափանվել է։ Նա հավելեց, որ […]

Անդրանիկ Քոչարյանը Սերժ Սարգսյանի պատասխանները ոչ լիարժեք է ներկայացրել․ News.am

News.am-ը գրում է․ «2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո   հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել  նիստի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահի հետ հանձնաժողովի անդամների  ունեցած հարցուպատասխանից, այդ թվում` նիստին Յուրի Խաչատուրովի չներկայանալու, «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի, պատերազմի ժամանակ եղած թերացումների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի