23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ. Մարուքյան

Խոսքի ազատությունը վերաբերում է բոլորին: Թե հոգևոր ծառայողները, թե աշխարհիկ մարդիկ ունեն խոսքի, կարծիք արտահայտելու իրավունք: Բնականաբար, Վեհափառ Հայարապետը կարող է այդ իրավունքից օգտվել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վերջինիս՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը:

«Կարծիք է ասել: Կարծիքը հարգողն ո՞վ է. դատարանը և գլխավոր դատախազությունը: Կհարգեն, կհարգեն, չեն հարգի, չեն հարգի, բայց դրանից դարձնել Հայոց հարցը… Ես ֆեյսբուքյան գրառումներ, արդեն յութուբյան կեղծ ալիքներում տեսանյութեր եմ տեսնում՝ Վեհափառի, եկեղեցու դեմ: Դա ես խիստ դատապարտում եմ, վերջապես, մենք մեր արժեքների, մեր 2-հազարամյա եկեղեցու դեմ ենք գնում:

Ես ինքս Վեհափառի կարծիքը չեմ կիսում, բայց եթե դրա մասին արտահայտվեմ, պետք է արտահայտվեմ հարգալից, որովհետև ամեն ինչ իր ձևը, կարգուկանոնն ունի: Խոսքը գնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին: Մեր պատմության մեջ եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել, որոնք բոլորն էլ փոշի են դարձել, վերացել, գնացել են: Եկեղեցու դեմ կարելի՞ է նման ձևով դուրս գալ:

Մենք գնում ենք եկեղեցի, մեր երեխաներին կնքում: Հետևաբար պետք է զգույշ լինել: Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ: Այո, կոնկրետ արշավ է՝ ոչ միայն ֆեյքերի, նաև քաղաքական առումով: Որովհետև Վեհափառին ավազանի անունով կոչելը վիրավորանք է, նման բան չի կարելի անել: Իրեն կարող են սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, բայց նա օծված է և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է», – ասաց Էդմոն Մարուքյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ