31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Սարգսյանը

ԱԺ-ում այսօր կայացած քվեարկության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Սարգսյանը:

Ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր: Քվեատուփը բացելուց հետո պարզ է դարձել, որ այնտեղ առկա է ճիշտ նույնքան քվեաթերթիկ, որևէ քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել:

«Կողմ է քվերակել 104, դեմ՝ 15 պատգամավոր», – ասաց Հովակիմյանը:

Մարտին Արտաշեսի Գալստյանը ծնվել է 1978 թ. մայիսի 4-ին:

1994-1999 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Այնուհետև սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1998 թ-ին ՀՀ կենտրոնական բանկում: Ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, այնուհետ ղեկավարել է Վիճակագրության վարչությունը: 2015 թ-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար: 2018- թ-ից առ այօսր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:

Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու / դասախոս:
Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մրցունակություն, կլաստերներ և տնտեսական զարգացում» առարկան Հարվարդի բիզնես դպրոցի ծրագրի արտոնագրով: 2015 թ-ին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս:

Ներգրավված է հասարակական գործունեության մեջ:

Մասնակցել է 50-ից ավել միջազգային մասնագիտական միջոցառումների, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ