23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 9, 2020

«Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարությունը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին՝ գազի գնի իջեցման շուրջ բանակցություններ սկսելու մասին։ «Դեռ պատասխան չկա։ Կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և, կարծում եմ, ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ», – այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը։ Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ […]

Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ. Tert.am

Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հակոբ Ճաղարյանի տիկինը։ «Հրավիրվել է ԱԱԾ, դեռ չի ներկայացել։ Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվել է ավիացիոն հարցերի անվտանգության շուրջ զրուցելու»,- ասաց նա

Դատախազությունը, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն սկսելու են ցույց տալ շեֆին, որ պլանը կատարվում է. Էլինար Վարդանյան

1937 թվականը իր ողջ սարսափի մեջ ուներ առանձնահատուկ սարսափելի պահ՝ պլանը։ Ահռելի Խորհրդային պետությանը, բոլոր հանրապետություններին, շրջաններին, մինչև գյուղ, բնագավառ առ բնագավառ իջեցվում էր պլան։ Այսքան ձերբակալություն, այսքան գնդակահարություն, այսքան աքսոր և այլն։ Պլանն իր ողջ հրեշավորությամբ գործունեության հրահանգ ու գաղափարախոսություն էր դատախազության, НКВД-ի և դատարանների համար։ Խնդիրը պլանը կատարելն էր, գերակատարելը, ու սա հրեշային […]

«Կեղծ լուրերի, ատելության խոսքի պապան Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանն են». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «168 ժամ»-ի եթերում անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, ասել է. «Fake news-ի պապան Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն են, ու էսօր նախագահը խոսում է Fake news-ի մասի՞ն: Ատելության խոսքի պապան էլի Տեր-Պետրոսյանն էր, որ 2008-ին ասում էր՝ ով Օպերայում չի, նա տականք ա…: Ես կհավատայի նախագահի մտահոգություններին, եթե այնտեղ օբյեկտիվություն […]

«Յա դուռը ճռա, յա ինքը հոդված գրի». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պապիին արթնացրեք, ասեք, որ իր բուծած ու իրեն ենթակա զլմները իրեն չեն լսում, ասածը բանի տեղ չեն դնում, իրենց համար լրիվ յա դուռը ճռա, յա ինքը հոդված գրի»: #старость_не_радость #стае_нужен_новый_вожак»:

Բարձր պաշտոնյաները տեսնում են, որ բյուջեն անտեր է, այնքան պարգևավճար են տանում, ինչքան տեղավորվում է գրպանում

ղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկացած բիզնեսում առաջադրվում են բիզնեսի հիմնական ցուցանիշներ (KBI-key business indicators), որոնք մանրամասնվում են թիրախների (targets) տեսքով, եւ միայն այդ ցուցանիշների կատարման դեպքում են աշխատակիցները ստանում պարգեւավճարներ, աշխատավարձի բարձրացում, արձակուրդի լրացուցիչ ժամկետներ եւ այլ պարգեւներ։ «Հայաստանի իշխանական համակարգում հակառակ տրամաբանությունն է գործում։ Պաշտոնյաներին օրենքի խախտմամբ վճարում են բարձր աշխատավարձ, […]

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 921-ի, մահերի թիվը հասել է 10-ի

Ապրիլի 9-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 921-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 138 քաղաքացի, փաստացի բուժվում է 773-ը: Երեկվա տվյալներով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ:  Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 մարդ։

Սպառողներն ահազանգում են թանկացումների մասին, բայց պաշտոնապես գնաճ չկա․ 168.am

168.am-ը գրում է․ «Սպառողներն ահազանգում են, որ վերջին շրջանում Հայաստանում բազմաթիվ ապրանքներ թանկացել են, երբեմն՝ նաև շատ կտրուկ։ Իրականում այդպես էլ կա։ Սակայն, ինչքան էլ կարող է տարօրինակ հնչել, պաշտոնապես մեր երկրում գնաճ չկա։ Ոչ մեծ չափով, բայց մարտին մի բան էլ գնանկում է արձանագրվել. 12-ամսյա հատվածում այն կազմել է 0,1 տոկոս։ Գնանկումն էլ ավելի […]

Վերադարձրեք մարդկանց հայրենիք և հսկեք ձեր իսկ ներդրած եղանակով․ Ռուբեն Մելիքյան

Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են, որ Հայաստանի կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան՝ պատճառաբանելով, որ մեկուսացման տեղի խնդիր ունեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Քաղաքացիները նշում են, որ այդ հրահանգը տվել է ՀՀ վարչապետը և իրենք, առանց գումարի, օրեր շարունակ գիշերում են օդանավակայանում: Արտակարգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի