28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 1, 2020

Կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել «Նորք» ինֆեկցիոնում

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող […]

Արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա. Արփինե Հովհաննիսյան

Հայաստանի ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը  նախնական դիտարկումները՝ Արցախում տեղի ունեցած ընտրությունների մասին: Նա, մասնավորապես, նշել է. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը եւ «Իրավական կրթություն» կազմակերպությունը իրականացրել են 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների դիտարկումը: Դիտորդական առաքելությանը ներգրաված էին […]

Գլխավոր իրադարձություններն առջևում են. Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Գլխավոր իրադարձություններն առջևում են, ու հիմնական խնդիրն արդեն վարակը չէ, այլ դրա սոցիալական հետևանքները։ Իսկ հետևանքները շատ դաժան են լինելու։ Գալիս են ժամանակներ, երբ Խոսքը մեծ արժեք է ունենալու։ Խոսքը, որը կարող է բացատրել, համախմբել ու կազմակերպել։ Ի սկզբանե Խոսքն էր …։ Ունենալ խորհրդարանական մեծամասնություն ու չունենալ գոնե […]

Վրաստանի կառավարությունը կֆինանսավորի կոմունալ վճարումները. «Ալիք Մեդիա»

Կառավարությունը որոշում է կայացրել՝ ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ ֆինանսավորել։ Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»: Կառավարության ղեկավարի խոսքով, ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի […]

Արցախում նախագահական ընտրություններում կլինի 2-րդ փուլ. Արայիկ Հարությունյանը ստացել է 49,26 տոկոս. Պաշտոնական

Արցախի ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները Ըստ այդմ, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, հետեւաբար պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ՝ ապրիլի 14-ին: Ըստ այդմ, առաջատար եռյակի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. 1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.26 տոկոս) 2․ Մասիս Մայիլյան – […]

«Գազպրոմ Արմենիան» մտադիր է հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ), Բնական գազի բաշխման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման («Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով։ Հայտը տեղադրված է azdarar.am […]

Երևանի մետրոպոլիտենը փակ է

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։  «Հարգելի ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ ՝ Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր […]

Կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 571-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է  39-ով՝ հասնելով 571-ի: Բուժվածների թիվը 31 է։ Փաստացի բուժվողների թիվը՝ 537։ Մահացել  է 3 մարդ։ Բացասական թեստերի քանակն է 2704  : Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի