23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 1, 2020

Նախնական տվյալներով՝ ընտրություններում առաջատարը Արայիկ Հարությունյանն է

Արցախում նախնական արդյունքներով առաջատարն Արայիկ Հարությունյանն է։ Մշակվել են 60,061 քվեաթերթիկներ: Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 56.3%-ը, Մասիս Մայիլյանը՝ 27.8%-ը, իսկ Վիտալի Բալասանյանը՝ 14.9%-ը: «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է․ «60 հազարից ավելի քվեաթերթիկ մշակվել է, դրանցից  33 000 ձայն ստացել է  Արայիկ Հարությունյանը: Դեռ 15 000 քվեաթերթիկ պետք է մշակվի, […]

Պատգամավորներն անտեսում են հակահամաճարակային միջոցառումները․ Հրապարակ

«Մինչ հայրենի կառավարությունը փորձում է ներկայացնել, որ վերահսկում է իրավիճակը երկրում՝ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, օրնիբուն աշխատում է, որ վարակի տարածումը կանխվի, իշխանության ճյուղերից մեկում՝ օրենսդիրում, անվերահսկելի վիճակ էր՝ պատգամավորների մեծ մասը նիստին ներկայացել էին առանց դիմակ ու ձեռնոց։ Բոլորը մոտենում ու նույն բարձրախոսից են ելույթ ունենում, ինչը չէր ախտահանվում և կարող է […]

Ռեժիմը հարձակվում է․ Հրապարակ

«Կորոնավիրուսի դեմ պայքարն ուշագրավ դրսեւորումներ է ստանում։ Նախ խոսքի ազատությունը սահմանափակեցին, ապա որոշեցին, որ ցանկացած անձի կյանքն ու տեղաշարժերը, շփումներն ու կապերը պետք է բացահայտեն։ Հետո որոշեցին, որ մահացածներին չպետք է հերձեն։ Հետաքրքիր է, թե հաջորդիվ ինչ ուշագրավ մտքեր կծագեն իշխանությունների գլխում, ինչպես են նրանք պատկերացնում պանդեմիայի դեմ պայքարը։ Մի բան պարզ է, որ այն […]

Համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ. Պարետատուն

Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ։   […]

Եթե ենթադրենք, որ այս տեմպը պահպանվում է, ապա մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին՝ 2000 և այդպես շարունակ. Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»: Կից նկարներում մեր և տարբեր երկրների կորերն են, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը: Երկրները այս ընթացքում տարբեր արագություններ են ունեցել 2-ից մինչև 10 օր: Մենք այս պահին գտնվում […]

Հերիք է ժողովրդի և ընդդիմության վրա բարդեք ձեր տկարամտության, էժան կայֆերի և բոլորին էշի տեղ դնելու պրիմիտիվ հակումները. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանական պատգամարորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք։ Պարգեւավճարով փակեք բերանները ու հանրությունից հեռու պահեք։ Բավ է չարաշահեք մեր պետականասիրությունը եւ ժողովրդի մեծահոգությունը։ Դուք հիվանդ եք՝ խորը եւ համապարփակ։ Կորոնավիրուսը քիչ էր, ձեր տխմար, տգետ եւ մեծամիտ պահվածքն էլ՝ վրադիր։ Հատկապես այն հիվանդագին փսլնքոտներին, որ իրենց մանկամիտ լորձի ճահիճից […]

Գնալով խրվում ենք․ անկապ տեղը մարդկանց զանգելով՝ բան չի ստացվելու․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված հիվանդների հաստատված պաշտոնական թիվն անցավ 500-ը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 5000-րդը հիվանդ է։ Չգիտեմ այս ամենն ո՞ւր կարող է գնալ։ Ըստ էության հույսը կապված է տաք օրերի և հիվանդության բնական նահանջի հետ։ Եթե, իհարկե, նման բան հնարավոր է։ Կառավարությունը հազիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի