13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հերիք է ժողովրդի և ընդդիմության վրա բարդեք ձեր տկարամտության, էժան կայֆերի և բոլորին էշի տեղ դնելու պրիմիտիվ հակումները. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանական պատգամարորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք։ Պարգեւավճարով փակեք բերանները ու հանրությունից հեռու պահեք։

Բավ է չարաշահեք մեր պետականասիրությունը եւ ժողովրդի մեծահոգությունը։

Դուք հիվանդ եք՝ խորը եւ համապարփակ։ Կորոնավիրուսը քիչ էր, ձեր տխմար, տգետ եւ մեծամիտ պահվածքն էլ՝ վրադիր։

Հատկապես այն հիվանդագին փսլնքոտներին, որ իրենց մանկամիտ լորձի ճահիճից մանդատով ու պաշտոնով անգամ ի վիճակի չեն դուրս գալ։

Դուք մարդկային լեզու, միտք եւ վերաբերմունք չեք հասկանում։

Այս իրավիճակի միակ պատասխանատուն Նիկոլն է եւ իր թիմը։

Հերիք է ժողովրդի եւ ընդդիմության վրա բարդեք ձեր տկարամտության, էժան կայֆերի եւ բոլորին էշի տեղ դնելու պրիմիտիվ հակումները։

Բարով-խերով այս դրությունն ավարտվի, տակն եք մնալու մարդկանց ցասման, դարդերի եւ խեղված ճակատագրերի»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ